Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՈՒՆԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի երկկողմ փոխգործակցության շրջանակներում մայիսի 13-ից 17-ը Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը։

ԱՎԱՐՏՎԵԼ Է 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ստանդարտացման և չափագիտության բաժնի և ՌԴ ԶՈՒ չափագիտության վարչության աշխատանքային խմբերի հանդիպումը:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Արդի մարտահրավերներից բխող մարտավարության մշակման, զինծառայողների դաշտային վարժվածության բարձրացման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 16-ին 3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում, ուժեղացված տանկային, հրաձգային ու մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ, անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Մայիսի 16-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է դիպուկահարների դասակների համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը:

ՕՊԵՐԱՏԻՎ ԴԱՇՏԱՅԻՆ ԵՐԹ. ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ

5-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ զորամիավորման և ենթակա զորամասերի օպերատիվ խմբերը մայիսի 14-ին անցկացրել են դաշտային երթ՝ օպերատիվ նշանակության շրջանների և առաջխաղացման երթուղիների ուսումնասիրման ու տեղազննման նպատակով:

ԶՈ¬¬ՐԱ¬¬ՄԻԱ¬ՎՈՐՄԱՆ ԿԱՊԻ ՊԵՏԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Մայիսի 13-ից 17-ը 3-րդ զո­­րա­­միա­վորման զորամասերի կապի պետերի հետ անցկացվել է հրամանատարական հավաք, որի նպա­տակն էր կատարելագործել սպա­ների տեսական գիտե­լիք­նե­րը, զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման մե­թոդական պատրաստության մակարդակը, զարգացնել մասնագիտական հմտությունները մարտական գործողութ­յուն­ն­ե­րի ժամանակ: