Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿՈՎ

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:

ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ԱՄՅԱԿԸ

1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվեց Լաչին, այժմ Բերձոր քաղաքը: Հայոց քաջորդիները շարժվելով Շուշիի և Գորիսի կողմերից, ստիպեցին ադրբեջանցիներին հեռանալ Հայոց հողից:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մայիսի 14-ից 17-ը 1-ին զորամիավորումում՝ ենթակա զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների շտաբերի ներգրավմամբ, անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Հրամանատարներին զորավարժությունների կազմակերպման և անցկացման մեթոդաբանությունը, զորքերի մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակներն ուսուցանելու, ինչպես նաև գումարտակի ներդաշնակումը կատարելագործելու նպատակով մայիսի 17-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն։

ՀՈՒՆԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի երկկողմ փոխգործակցության շրջանակներում մայիսի 13-ից 17-ը Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը։

ԱՎԱՐՏՎԵԼ Է 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ստանդարտացման և չափագիտության բաժնի և ՌԴ ԶՈՒ չափագիտության վարչության աշխատանքային խմբերի հանդիպումը: