Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՀՆՉԵԼ Է ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Մայիսի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար հնչել է ուսումնական տարվա վերջին զանգը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:

ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Մայիսի 22-ից 23-ը 5-րդ զորամիավորման N զորամասում պահեստազորի սպաների հետ անցկացվել են երկաստիճան շտաբային մարզումներ: Պահեստազորի սպաները մարզումների ընթացքում ծանոթացել են զորահամալրման ժամանակ իրենց ֆունկցիոնալ պարտականություններին:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, մայիսի 23-ին հյուսիսարևելյան սահմանագոտում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ։

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մարտի ընթացքում արագ կողմնորոշվելու ունակությունները և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով մայիսի 23-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։