Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս…

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել էին զինվորականների երեխաները, հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու նրանց փոքրիկները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 30-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը հանդիպել է ենթակա զորամասերից մեկի սպայական և սերժանտական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների շրջանում կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների դեպքերն ու բռնարարքները բացառելու հարցերը: Նախանշվել են հստակ միջոցառումներ նման դեպքերի կանխարգելման ու բացառման ուղղությամբ, տրվել ցուցումներ:

ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մայիսի 30-ին 1-ին զորամիավորման հրամանատարությունը հանկարծակի ստուգումներ է իրականացրել հրետանային զորամասերից մեկում:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ  ԵՆ  ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատրաստության պլանի համաձայն՝ 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հատուկ նշանակության ստորաբաժանումներում կատարելագործում են գործնական հմտությունները:

ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մայիսի 29-ին 4-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են զորամասերում մարտական հերթապահության նախապատրաստման և կրման պայմանների, մարտական դիրքերի ինժեներական հագեցվածության բարելավման հետ կապված խնդիրներ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության և մեքենավարման գործնական պարապմունքներ: