Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 13-ին 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՊՆԽ ԱՌԸՆԹԵՐ ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը:

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների ռազմամասնագիտական գիտելիքները հարստացնելու նպատակով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հունիսի 10-ին մեկնարկել են կրտսեր սպայակազմի վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացներ:

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 12-ին, 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող «Գարեգին Նժդեհի» անվան զորամասի հրաձգարանում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք:

ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳՈՒՄ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ հանձնաժողովն անակնկալ ստուգում է իրականացրել 3-րդ զորամիավորումում: Զորամիավորման շտաբն ուսումնական տագնապով բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետերը, ըստ պլանի զարգացվել է իրադրությունը:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՊԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվող մարտավարական-մասնագիտական զորավարժության շրջանակում անձնակազմն իրականացրել է նորմացույցների և ուսումնական խնդիրների ներդաշնակ գործողություններ, կատարելագործել հաստիքային տեխնիկայի շահագործման, կիրառման և սպասարկման գիտելիքները:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 12-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում տանկային վաշտի հետ անցկացվել են ցուցադրական մեթոդական պարապմունքներ, որոնց նպատակն էր ուսուցանել անձնակազմին բարդ տեղանքում, ինչպես նաև ցերեկային և գիշերային պայմաններում ներդաշնակ գործելու առանձնահատկությունները: