Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ՄՈՆԹԵԻՍ Ի՛Մ ՏՂԱ ԿՄԵԾԱՑՆԵՍ...»

Ես այլ պատմություններ էի որոնում: Ես պիտի գրեի հետախուզական ջոկի հրամանատար Թաթուլ Հակոբյանի քաջագործությունների մասին… Բայց պիտի ներկայացնեմ ամենագեղեցիկ սիրո մի պատմություն։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ Թաթուլի կինը՝ Անահիտը: Նա կասի, որ Թաթուլը կնոջն ու մեկուկեսամյա որդուն կյանքից շատ էր սիրում, հետո կպատմի, թե ինչպես այդ սերն ու իր կյանքը գիտակցաբար ու հոժարակամ զոհաբերեց հանուն Հայրենիքի:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

2021 թ. հունիսի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Մարտական հերթապահության իրականացման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, մարտական դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հունիսի 30֊ին 4֊րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ.Ավետյանը այցելել է ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքեր։

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, անձնակազմի ծառայության և կարգապահության վիճակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հունիսի 29-ից մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ամփոփիչ ստուգումները։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հունիսի 30-ին 1-ին զորամիավորման հրաձգարաններից մեկում վարչական անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, որի ընթացքում, նաև կրակային դիրքերի փոփոխումով, ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերից կրակի վարման հմտությունները։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը:

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ: