Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 8-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, նաև հրահանգավորել են զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման, անվտանգության պահպանման և մարտական հերթապահության կրման կանոնների վերաբերյալ։

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Պատերազմից հետո արդեն երկրորդ զորակոչն է: Կենտրոնական հավաքակայանում զինվորացող տղերքն են՝ հայրենիքի նորօրյա պաշտպանները: Իրենց տարածաշրջանին բնորոշ խոսակցականով զրուցում են, համուհոտով կատակներ անում, ծանոթանում, ընդհանուր ընկերներ գտնում:

ՊԱՏՐԱ՛ՍՏ ԼԻՆԵԼ...

Մեր բնօրրանը ունենալով ռազմաքաղաքական մեծ նշանակություն՝ դարեր ի վեր գայթակղության քար է եղել շատ պետությունների համար։ Սակայն դարավոր պատմության ընթացքում թուրքի «ախորժակը» գերազանցել է բոլորին…

ՎՐԵԺԸ

Շաքիի ջրվեժի մոտ զրուցում էինք հերոսի հոր՝ Սեյրան Պողոսյանի հետ։
-Մանկության տարիներին Վրեժը շատ էր գալիս այստեղ և ունկնդրում Որոտանի «զրույցը»,- ասաց հայրը, որի հրավերով էինք Սիսիանում։ Հուլիսի 1-ին Վրեժը կդառնար 29 տարեկան, սակայն վերջին պատերազմը 2020 թ. աշնանը հազարավոր հայորդիների կյանք խլեց… Նրանցից մեկն էլ Վրեժն էր։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 7-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկած հսկողական և ամփոփիչ ստուգումների շրջանակներում զինծառայողները քննություն են հանձնել կրակային պատրաստությունից:

ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում շարունակվում են մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների ամփոփիչ ստուգումները, որոնց ընթացքում տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգող հանձնաժողովները գնահատում են նաև զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։