Նորություններ

3-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները:

Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:

Օգոստոսի 2-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։

Հուլիսի 31-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։

1-ին զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ զինծառայողներ հուլիսի 31-ին ուխտագնացություն են կատարել դեպի Տաթևի վանք։