Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Օգոստոսի 27-ին 2-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ պահպանության գոտու ուղղություններից մեկում անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ։

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 27-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻՆ

Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 5-րդ զորամիավորումում սկսվել է ենթակա զորամասերի համալրման գործընթացը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 26-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։