Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Օգոստոսի 25-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է ցուցադրական մարտավարաշարային պարապմունք՝ զորամիավորման հրամանատարի ղեկավարմամբ։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մարտավարամասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 25-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի:

ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆՔ ՀԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ

-Մենք ծրագրում ենք ունենալ որակյալ սպառազինություն, ծրագրում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է, որ մենք ունենանք քիչ, բայց որակով եւ հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու Է: Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ,- «Զինուժ Մեդիայի» հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

ԻՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ ՊԻՏԻ ԳԱ

Դասակի 23-ամյա հրամանատար Տարոն Դավեյանը ընդամենը մեկ տարվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ

Ավագ լեյտենանտ Էմին Տիգրանյանը «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում ուսանելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտելով ծառայության է նշանակվել զինված ուժերում:

ԸՆԹԱՆՈՒՄ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ «ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ» ՄՐՑԱՓՈՒԼԸ

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը:

ՀԵՐՔՈՒՄ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել: