Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը։

ՈՐՈՇՎԵԼ Է «ԱԹԼԵՏ» ՄՐՑԱՁԵՎԻ ՀԱՂԹՈՂԸ

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 30-ին եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ

Օգոստոսի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են «Արևի տնակ» երեխաների աջակցման և խնամքի կենտրոնի սաները։ Այցելության ընթացքում զորամասի սպաները երեխաներին ծանոթացրել են զինծառայողների առօրյային։