Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է N ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։

ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 12-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա):

ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա):