Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով նոյեմբերի 9-ին N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։

ՀՕՊ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Նոյեմբերի 9-ին N զորամասի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն:

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը։

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 4-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ, որին ներգրավված են եղել N զորամիավորման ենթակա ստորաբաժանումները։