Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Ապրիլի 18-23-ը մի շարք միավորումների ու զորամասերի հետ անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերջին զարգացումների համայնապատկերի վրա նպատակուղղված էր մեր երկրի պաշտպանունակության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Զորավարժության անցկացումը նախատեսված էր տարվա մարտական պատրաստության պլանով: Առավելագույնս հաշվի էին առնվել հակառակորդի կողմից առկա սպառնալիքները եւ նրա բոլոր հավանական գործողությունները։

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ

19-րդ դարում եվրոպական երկրները եւ Ռուսաստանը մի քանի անգամ միջամտեցին եւ փրկեցին ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդներին։ Օրինակ՝ Ռուսաստանի միջամտության շնորհիվ ստեղծվեց անկախ հունական պետությունը, Ռուսաստանի ջանքերով հիմք դրվեց անկախ բուլղարական պետությանը։ Ֆրանսիան 1860-ին կանգնեցրեց քրիստոնյա ազգաբնակչության կոտորածը ժամանակակից Սիրիայի եւ Լիբանանի տարածքում։ Եվրոպական երկրների եւ Ռուսաստանի ճնշմամբ կանգնեցվեցին Աբդուլ Համիդի կազմակերպած հայերի զանգվածային կոտորածները, որոնք դիտարկվում են ցեղասպանության առաջին փուլ։ Ես այդ շրջանի դեպքերը բնութագրում եմ որպես անավարտ ցեղասպանություն։

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Ապրիլի 26-ին ազգային բանակի ուսումնական զորամասերում սկսվեցին ավարտական քննությունները։ Պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի կազմավորած հանձնաժողովները շուրջ մեկ շաբաթ կստուգեն կուրսանտների գիտելիքները, որից հետո կկատարվի տեղաբաշխում, եւ երիտասարդ մասնագետները ծառայությունը կշարունակեն մարտական զորամասերում։ Կուրսանտների ստացած գնահատականները կկարեւորվեն ինչպես նրանց տեղաբաշխման, այնպես էլ զորամասերի գործունեության գնահատման ժամանակ։

Ապրիլի 12-ից 15-ը Ռիո Դե Ժանեյրոյում տեղի ունեցավ «Latin American Aerospace and Defence (LAAD) 2011» ավիացիոն ցուցահանդեսը: Իսրայելական «Elisra» ընկերությունը ցուցադրել էր իր « Foxtrack » միջին և բարձր հեռահարության շարժական վերգետնյա ռադարային համակարգը: Համակարգը աչքի է ընկնում օգտագործման և կառավարման դյուրին համակարգով և չի պահանջում հատուկ վերապատրաստման դասեր: Ռադարները արդյունավետ են թե տրանսպորտային միջոցների, թե մարդկանց տեղորոշման համար:

ԱՄՆ բանակը վերգետնյա թիրախների ոչնչացման օդային հրթիռների արտադրության մրցույթ է հայտարարել: Հրթիռները պետք է համալրված լինեն նշանառության նոր սերնդի համակարգով: «Lockheed Martin», «Raytheon» և «Boeing» ընկերություններն առաջինը հայտնեցին իրենց պատրաստակամությունը մասնակցելու մրցույթին:

Միացյալ Նահանգների բանակը աշխատանքներ է կատարում անօդաչու թռչող համակարգերի կառավարման հեռահարության ընդլայման ուղղությամբ: Ջեորջիա նահանգի Բեննինգ Ֆորտ քաղաքում փորձարկվել է նոր «RQ-11 Raven» անօդաչու օդանավերի կառավարման համակարգը, որը թույլ է տալիս թռիչքը կառավարող վերգետնյա օպերատորներին ղեկավարել մինչև 1 կմ հեռահարությամբ թռչող անօդաչու օդանավը:

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը նախագծում են նոր էլեկտրամեխանիկական համակցված համակարգ «Arleigh Burke» դասի ռազմական նավերի համար: Եթե աշխատանքները հաջողությամբ պսակվեն, ապա համակարգը կնվազեցնի նավի օգտագործվող վառելիքի ծախսը 10 տոկոսով: «Jane’s» շաբաթաթերթին ԱՄՆ ռազմածովային ուժերի տեխնոլոգիական և գիտական դեպարտամենտի պետ Գլեն Ստյուրտեվանտը հայտնել է, որ համակարգը կազմված է էլեկտրամագնիսական հավելյալ շարժիչից, որը կկցվի նավի հիմնական շարժիչին: