Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Ապրիլի 28-ին, երկու օր անց այն պատահարից, երբ Պակիստանի Կարաչի քաղաքում երկու ավտոբուս պայթեցվեց, որոնց մեջ էին երկրի ռազմածովային նավատորմի զինվորները, ևս մեկ ավտոբուս է պայթեցվել: Ավտոբուսում գտնվող հինգ նավաստիներն էլ մահացել են:

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ

IDEF-2011 սպառազինությունների մրցույթում կներկայացվի թուրքական Otokar ընկերության ևս մեկ արտադրանք` Arma զրահամեքենայի արտահանվող տարբերակը: 18,5 տոննա քաշով ամֆիբիա-զրահամեքենան կարող է շարժվել մինչև 105 կմ/ժ արագությամբ, երկարությունը 6,4 մետր է, լայնությունը` 2,7 մետր, բարձրությունը` 2,2 մետր: Անիվների 6×6 կառուցվածքով զրահամեքենան նախատեսված է 8 մարտիկի տեղափոխման համար: Արտահանվող տարբերակն ունի անիվների 8×8 կառուցվածք:

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՆԿ ԿՈՒՆԵՆԱ

Թուրքիան ստեղծել է Altay մարտական հիմնական տանկի նախատիպը: Երկրի պաշտպանության նախարարի խոսքով այն հասարակությանը կներկայացվի մայիսի 10-ին IDEF-2011 սպառազինությունների ցուցահանդեսում, որը կանցկացվի Ստամբուլում:
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 500 միլիոն դոլար: Առաջին տանկերը զորքեր կմտնեն հավանաբար 2015թ.: Թուրքական տանկի ստեղծման մասին պահմանագիրը ստորագրվել է 2007թ. երկրի ռազմական արդյունաբերության քարտուղարության և թուրքական Otokar ընկերության միջև:

ԲԱԶՄԱՆՊԱՏԱԿ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏ

Boeing ավիաշինական ընկերության կողմից ստեղծվող Phantom Ray հարվածային անօդաչու թռչող ապարատը ապրիլի 27-ին իր առաջին թռիչքն է իրականացրել, սակայն այդ մասին նոր է հայտնի դարձել: Թռիչքը կայացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի` Կալիֆոռնիայում գտնվող Էդվարդս ռազմաբազայում և տևել է 17 րոպե: Անօդաչու ապարատը բարձրացել է մինչև 2,3 հազար կմ և զարգացնել 178 հանգույց (329,7 կմ/ժ) արագություն:
Phantom Ray-ի թևերի բացվածքը 15,2 մետր է, այն կարող է մինչև 980 կմ/ժ արագություն հավաքել, թռիչքի երկարությունը 2,5 հազար կմ է:

Հարավկորեական Daewoo Shipbuilding & Marine Engineering և Hyundai Heavy Industries ընկերությունները KSS-ΙΙΙ դասի նոր սուզանավերի համատեղ նախագծում են իրականացնելու: Երեք հազար տոննա ջրատարողությամբ սուզանավը սպառազինության պետք է վերցվի 2018թ.: Այն կունենա ուղղահայաց արձակման բալիստիկ հրթիռներ, որոնց խցիկներն արդեն պատրաստ են Daewoo ընկերության և Հարավային Կորեայի ռազմական նախագծումների գործակալության համագործակցության շնորհիվ:

ՍԵՐԻԱԿԱՆ ՍՈՒ-35Ս-Ի ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ

Սերիական արտադրության Սու-35Ս առաջին կործանիչը մայիսի 3-ին իր առաջին թռիչքն է կատարել: Այն վարել է Ռուսաստանի վաստակավոր փորձարկող-օդաչու Սերգեյ Բոգդանը, որը 2009թ. փետրվարի 19-ին օդ է բարձրացրել նաև այս կործանիչի առաջին թռիչքային նախատիպը: Սու-35Ս-ը երկնքում մնացել է շուրջ մեկուկես ժամ, ստուգվել է շարժիչների աշխատանքը, մարտական մեքենայի կայունությունն ու ղեկավարումը: Սերիական առաջին ինքնաթիռի թռիչքը լիովին հաջողված է համարվել:

Ապրիլի 2-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է Մեծ Բրիտանիային վաճառել «MK15 PHALANX Close-In Weapon System (CIWS)» հրանոթների կատարելագործման համակարգը, որը ներառում է հարակից սարքավորումներ, մասեր, տեխնիկական բրոշյուրներ և փաստաթղթեր: Պայմանագիրը կարժենա մոտ 137 միլլիոն ԱՄՆ դոլար:
Միացյալ Նահանգների այս քայլը կնպաստի ՆԱՏՕ-ի առանցքային անդամի` Մեծ Բրիտանիայի անվտանգության ապահովմանը: