Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Հնդկաստանը նախատեսում է գնել 44618 հատ «close-quarter battle (CQB)» ինքնաձիգներ և 33.6 մլն միավոր զինամթերք` փամփուշտներ,սվին-դանակներ,պահունակներ և այլն: Այդ գործարքը կարժենա մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար: Հնդկաստանի բանակին անհրաժեշտ են 5,56 մմ տրամաչափի,660 փամփուշտ/րոպե արագաձգությամբ ինքնաձիգներ:

Միացյալ Թագավորության ՊՆ պաշտպանության համակարգերի և տեխնոլոգիաների լաբորատորիայի անձնակազմը տեղափոխվել է Աֆղանստան, որպեսզի աջակցի այնտեղ իրակացվող ՆԱՏՕ-ի առաջիկա գործողություններին: Անձնակազմը կօգնի պլանավորել HQ ISAF գործողությունը` օգտագործելով Peace Support Operations Model (PSOM) համակարգչային ծրագիրը:
Միայն կամավորներից բաղկացած անձնակազմը մեկշաբաթյա կոնֆերանս էր կազմակերպել Քաբուլի միջազգային օդանավակայանում:

Ավստրալիայում ավարտվել են «MRH-90 Multi Role Helicopter » ուղղաթիռի ամբողջական փորձարկումները, որոնք Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթի հրամանով սկսվել էին այս տարվա փետրվարին: Փորձարկումների գլխավոր նպատակն էր ուղղաթիռի մի շարք ինժեներական և տեխնիկական թերությունները վերացնելը: Այս տարի կիրականցվեն լրացուցիչ փորձարկումներ` ստւգելու կատարված փոփոխությունների արդյունավետությունը:

Դանիայի պաշտպանության ձեռքբերումների ու թիկունքային ապահովման կազմակերպությունը «IVER HUITFELDT» դասին պատկանող երեք նոր ֆրեգատների համար «SCANTER 6000» ռադարային համակարգերի գնման պայմանագիր է կնքել «Terma» ընկերության հետ: Ակնկալվում է, որ 2013 թ-ին նոր ֆրեգատները օպերատիվ ծառայության կանցնեն Դանիայի նավատորմում: Ռադարները նախատեսված են պարեկային և փրկարարական խնդիրների լուծման համար: «SCANTER 6000»-ը արդյունավետ է, հատկապես, փոքր օբյեկտների հայտնաբերման ժամանակ, ինչպիսիք են ուղղաթիռները:

«ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐՔ»

Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարած 126 կործանիչների մատակարարման մրցույթի եզրափակիչ փուլ են դուրս եկել եվրոպական Typhoon-ը և ֆրանսիական Rafale-ը: Eurofighter և Dassault ընկերություններից բացի, մրցույթին մասնակցում էին նաև Boeing, Lockheed Martin, Saab և ՄԻԳ ընկերությունները: Ռուսական կողմը պաշտոնապես հաստատել է, որ իրենց ներկայացրած ՄԻԳ-35 կործանիչը դուրս է մնացել մրցույթից: «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասված է` «ավիացիոն տեխնիկայի մատակարարի ընտրությունը հնդկական կողմի բացառիկ իրավունքն է»:

ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒԶԱՆԱՎ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են մեկից ավել սուզանավ պատվիրել մեկ տարում` օգտագործելով նոր հաստատված 2011թ. պաշտպանական բյուջեի հատկացրած միջոցները: Երկու սուզանավի կառուցումը կարժենա շուրջ 2,6 միլիարդ դոլար: General Dynamics Electric Boat նավաշինական ընկերությանն արդեն փոխանցվել է 1,2 միլիարդ դոլար՝ «Վիրջինիա» դասի ատոմային սուզանավ կառուցելու համար:

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հետ սահմանամերձ երկու կղզիների տարածքում մարտական հրաձգությամբ հրետանային զորավարժություն է անցկացնելու: Ծովային հետևակայինները կրակելու են թնդանոթներից, հաուբիցներից, ականանետներից: Զորավարժության ընթացքին խորհրդականների կարգավիճակով հետևելու են ամերիկյան տասը զինվորականներ: