Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԱՂՏՆԻ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄՈՍԿՎԱ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւը գաղտնի այց է կատարել Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Ազադլըգ»-ը, ադրբեջանցի փորձագետների կարծիքով, Մեհդիեւի գաղտնի այցը Մոսկվա կապված է Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների, հատկապես, ադրբեջանական եւ միջինասիական գազը Թուրքիայի վրայով Եվրոպա փոխադրել նախատեսող «Նաբուկո» գազային նախագծի հետ:

ՖԱԹՈՒԼԱԵՎ. «ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԵՆ»

«Ֆաթուլլաևը մնում է իր 2005 թ. արտահայտած այն տեսակետին, թե 1992 թ.-ի Խոջալուի սպանությունների համար պատասխանատու են ադրբեջանցի, այլ ոչ թե հայ զինվորները, ինչպես դա ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ֆաթուլլաևը նշում է, որ Ադրբեջանում գործող բռնատիրական վարչակարգը փորձում է օգտագործել Խոջալուի իրադարձությունները իր քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործում»:

ԽԱԲԱՐՈՎՍԿՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴԱՍԱԼԻՔ

Ռուսական Խաբարովսկ քաղաքում ձերբակալել են Հայաստանի 26-ամյա քաղաքացուն, ով 2006-ից գտնվում է միջազգային հետախուզման մեջ եւ մեղադրվում է զինծառայությունից խուսափելու համար:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ապրելով Ռուսաստանում իր հարազատների տանը, նա բազմաթիվ անգամներ հայտնվել է ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում` մանր օրինազանցությունների համար: Ամեն անգամ նա օգտագործել է կեղծ փաստաթղթեր:

ԴԱՍԱԼԻՔԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Սանկտ Պետերբուրգի Կալինինի շրջանում բնակվող 21-ամյա նախկին հայաստանցին չէր կարող կռահել, թե ինչով կավարտվի իր այցը ոստիկանության բաժանմունք: Բայց Հրազդան քաղաքի երբեմնի բնակչին իրավապահները հայտնեցին, որ արդեն 2 տարի է, ինչ նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարված քրեորեն պատժելի հանցանքի համար: Բանն այն է, որ 2009 թ նա Հայաստանում խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից ու փախել Ռուսաստան: Ճիշտ է, այս ընթացքում դասալիք երիտասարդը հասցրել է փոխել քաղաքացիությունը և գրանցվել Պետերբուրգում, բայց հազիվ թե այդ փոփոխությունը նրան ազատի պատասխանատվությունից: Այժմ լուծվում է նրան Հայաստանի իշխանություններին հանձնելու հարցը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՏԱՍՆՅԱԿ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ավելի մեծ թիվ են կազմում, քան ներկայացնում է պաշտոնական Բաքուն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նոյեմբերի 24-ին այդ մասին ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Խոսքը վերաբերում է նաեւ նախկինում գերեվարված մեր հայրենակիցներին», – պարզաբանել է Կապրիելյանը` նշելով, որ ադրբեջանական կողմը խոսում է միայն 8 հոգու մասին` 3 ռազմագերու եւ 5 հոգանոց մի քաղաքացիական ընտանիքի մասին, որոնց` Ադրբեջանում գտնվելու փաստը պաշտոնական Բաքուն հաստատում է:

ԹՈՒՐՔԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Թուրքիայի կառավարությունը մի հիմնադրամ է ստեղծել, որը կզբաղվի Teknopark Istanbul նոր տեխնոպարկի կառուցմամբ: Տեխնոպարկում կաշխատեն ռազմաարդյունաբերական խոշորագույն ընկերությունների ներկայացուցչություններ և գիտահետազոտական ստորաբաժանումներ:
Տեխնոպարկը կկառուցվի 700 000 քմ տարածքի վրա Սաբիհի Գեկչեն միջազգային օդանավակայնի հարևանությամբ: Հիմնական բաժնետերը կլինի Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարությունը 45 տոկոս բաժնետոմսերով: Այնտեղ կաշխատի մոտ 30 000 մարդ, իսկ տարեկան շրջանառությունը կհասնի 5 միլիարդ դոլարի:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԶԻՆՎԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի զգալի միջոցներ հատկացնել զինված ուժերի համար ռազմական նոր տեխնիկա գնելու նպատակով: Ձեռք են բերվելու նաև արտասահմանյան նմուշներ, սակայն փոքր թվաքանակով:
Մեդվեդևը նշել է, որ արտասահմանյան ռազմական տեխնիկա իրենք կգնեն սահմանափակ ծավալներով` նպատակ ունենալով միայն հասկանալ, թե ինչով են համալրվում օտարերկրյա բանակները: Նրա կարծիքով դա կօգնի նաև հայրենական արտադրողներին «չքնել» և թողարկել ավելի լավ նմուշներ: