Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԻԲԻԱՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ

ԼիբիայիԱրտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարար Մուհամեդ Աբդելազիզը հայտարարել է, որ Տրիպոլիի տրամադրության տակ գտնվող թունավոր քիմիական նյութերը ամբողջության վերացվել են, ասվում է ՔԶԱԿ կայքում տեղադրված հաղորդագրությունում: Այս մասին հայտնում է News.am-ը:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳՐՊԱՆԻ ՆԵՐԱՐԿԻՉ՝ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ում գիտնականներն ստեղծել են Xstat փոքրիկ ներարկիչը, որը արդյունավետ հեմոստատիկ (արյունը կանգնեցնող) միջոց է, կարող է փրկել մարդու կյանքը հրազենային վնասվածքից: Ենթադրաբար գրպանի ներարկիչն օգտագործվելու է ԱՄՆ բանակի կողմից:
Ծրագրավորողների խոսքով, այդ սարքի գործողության սկզբունքը բավական պարզ է, անհրաժեշտ է միայն վերքի մեջ արագ ընդլայնվող նյութ լցնել:

ԻՍՐԱՅԵԼԻ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու օդաչուներ դատապարտվել են պատժախցում հինգ օրվա բանտարկության՝ գաղտնի տեղեկության պահպանման օրենքի կոպիտ խախտման համար: Ըստ քննության տվյալի՝ նրանք իրենց բջջային հեռախոսներով լուսանկարել և միմյանց ուղարկել են գաղտնի քարտեզներ և փաստաթղթեր:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ «ANKA» ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐՈՎ

Ադրբեջանի զինված ուժերն ուսումնասիրում են թուրքական «Anka» անօդաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները, որոնք արտադրում է թուրքական TAI ընկերությունը։
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, մեջբերելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, երբ Թուրքիայում ավարտվեն նախագծի շուրջ աշխատանքները, Ադրբեջանը կգնահատի դրանք և դրանք կփորձարկի իր տեղանքային պայմաններում։

ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են հայ – ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ հարցեր: Ինչպես հայտնում է A1+ը` փետրվարի 5-ին Երևանում այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: Սակայն թե ինչ եզրահանգման են եկել՝ այդպես էլ պարզ չեղավ. «Մենք քննարկել ենք այդ հարցը Ադրբեջանում, այժմ էլ քննարկեցինք ՀՀ -ում»,- հայտնեց նա:

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ

2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա եւ հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով:

ԱՎԱՐՏՎԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Զորակոչի վերջին օրն է: Չնայած տեղացող, հորդառատ անձրեւին, ծնողները կենտրոնական հավաքակայանի առջեւ անհամբեր սպասում են, թե երբ իրենց ներս կհրավիրեն՝ հետեւելու վիճակահանությանը: Զորիկ Թամրազյանը կնոջ եւ կրտսեր որդու հետ եկել է բանակ ճանապարհելու ավագ որդուն՝ Գարեգին Թամրազյանին: Ասում է՝ որդին լավ դաստիարակություն է ստացել, կոփված է, ինքնուրույն և համոզված է, որ լավ ու պարտաճանաչ զինվոր է դառնալու: Ըստ նրա` «Մեր զավակները իրենց ոգեղենությամբ են հզոր: Նրանք պետք է իմանան, որ հայոց Արտաշես թագավորը մեր սահմաններին, ըստ պատմահայր Մովսես Խորենացու, սահմանաքարեր է տեղադրել, որոնցից շատերը հայտնաբերվել են 20-րդ դարում: Հայ զինվորները պետք է իմանան, որ իրենք հայկական լեռնաշխարհի Արտաշիսյան սահմանաքարերի մշտարթուն պահապաներն են եւ պետք է աչալուրջ ու զգոն լինեն կոյունլու ցեղերի նավթադոլարային տափարակներից եկող վտանգի նկատմամբ»: Նորակոչիկի ծնողը նշում է, որ հրամանատարությունից էլ ակնկալիքներ ունի. «Թող լինեն խիստ, պահանջկոտ եւ արդար»: