Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՑԵՔԱՐՏԸ

Դեպի գագաթ տանող ճանապարհը շատ դժվար է, միայն ինձ է հայտնի, թե ինչ տիտանական աշխատանք, ինչ ահռելի ջանքեր են իմ բոլոր հաջողությունների հետևում, ինչպիսի զրկանքներ… Մինչդեռ մի փոքրիկ վրիպում, մի ձախողված համերգ՝ և անկումը այնքան հեշտ է ու անարգել։ Փառքի գագաթին մտածում ես գագաթին մնալու մասին, ջանում ես չկորցնել քո նվաճած բարձունքը։ Այսինքն՝ շարունակում ես տքնել ու աշխատել։

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «МИГ-25» ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

Ադրբեջանը պատրաստվում է արդիականացնել իր ռազմա¬օդային ուժերի զինանոցում գտնվող «МиГ-25» ռազմական ինքնաթիռները: Այս մասին, ըստ panorama.am-ի, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի համաձայն` արդիականացման գործընթացն ամենայն հավանականությամբ կիրականացվի Ադրբեջանում:
Այս պահի դրությամբ, Ադրբեջանում առկա է 10 «МиГ-25», 6 «МиГ-25ПД» և 4 «МиГ-25РБ» տիպի ինքնաթիռ:

ԱՆՎԱՆՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ

2014թ. աշխարհի երկրների պաշտպանական բյուջեները կաճեն վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ: Այս մասին, ըստ News.am-ի, ասվում է HIS փորձագիտական ընկերության ամենամյա զեկույցում: HIS-ը հաստատել է որ պաշտպանական ծախսերի առումով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, 2013թ. նրա ռազմական բյուջեն կազմել է 582,4 միլիարդ դոլար, երկրորդ տեղում է ՉԺՀ-ն` 139,2 միլիարդ դոլար, երրորդ տեղում ՌԴ-ն է` 68,9 միլիարդ, չորրորդում`Մեծ Բրիտանիան` 58,9 միլիարդ, հինգերորդում` Ճապոնիան` 56,8 միլիարդ, վեցերորդում` Ֆրանսիան` 53,1 միլիարդ:

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԱՆՎՃԱՐ ԿՍՏԱՆԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ 300 ԶՐԱՀԱՓՈԽԱԴՐԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Վաշինգտոնը հավանություն է տվել Հունաստանին 250-300 M113A3 զրահափոխադրիչ մեքենաներ հատկացնելուն՝ պայմանով, որ Աթենքը կվճարի փոխադրման ծախսերը: Ինչպես հաղորդում է News.am-ը, Հունաստանի ցամաքային զորքերը ամերիկյան M113A3-ներով կփոխարինեն հնացած M113A1-ները: Վերջիններս մտադիր են վաճառել զրահատանկային և հրետանային ստորաբաժանումներին:

ԹԵՀՐԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ ՄԵՋ

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ խեղաթյուրելով միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի բնօրինակի տեքստը: Ինչպես հաղորդում է News.am-ը, նա իր շվեդ գործընկեր Կառլ Բիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ձգտի խնդրի կարգավորման քաղաքականություն վարել, այլ ոչ թե ավելացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը,:

ԻՍՐԱՅԵԼԸ ԶԻՆՎՈՒՄ Է «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿՈՎ»

ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերը, որոնց ենթակայության ներքո է հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը, սկսել են պատրաստվել ՀՀՊ համակարգի առաջին մարտկոցի՝ «Կախարդական փայտիկի» կիրառմանը: Ինչպես հաղորդում է News.am-ը, ամերիկյան Raytheon կոնցերնի հետ համատեղ իսրայելական «Ռաֆայել» կոնցերնի կողմից մշակվող համակարգը պետք է իսրայելական ՀՀՊ երրորդ էշելոնը դառնա՝ պատասխանելով մեկնարկի կետից 40-70 կմ հեռավորության վրա գտնվող տարածքի համար:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 2014 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 51. 691 129 մանաթ (մոտ 60 մլն դոլար), 211 791 դոլար և 593 եվրո գումար: Այս մասին, ըստ aysor.am-ի, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: