Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 2014 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 51. 691 129 մանաթ (մոտ 60 մլն դոլար), 211 791 դոլար և 593 եվրո գումար: Այս մասին, ըստ aysor.am-ի, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

ՔԵՐԻ. ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 1-ին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ: Այս մասին հայտնում է panorama.am-ը:
«Աշխարհում չկա մի տեղ, որի մասին ԱՄՆ-ը չի մտածում։ Կիպրոսում մենք հանգիստ կերպով ենք աշխատում։ Դուք դրա մասին չեք լսում։ Աշխատում ենք նաև Կովկասում` Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

«ԱԼ-ՔԱԻԴԱՆ» ԺԽՏՈՒՄ Է «ԻՐԱՔԻ ԵՎ ԼԵՎԱՆՏԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԻՐ ԿԱՊԸ

«Ալ-Քաիդան» փետրվարի 3-ին հայտարարել է, որ ոչ մի առնչություն չունի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ, որը դաժան մարտեր է վարում Սիրիայում: Այս մասին, ըստ panorama.am-ի հայտնում է Reuters գործակալությունը:

ԱԲԲԱՍ. ՊԱՂԵՍՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԱՏՕ-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ԱՊԱԳԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Ինչպես հաղորդում է panorama.am-ը` Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը The New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և Հորդանան գետի Արևմտյան ափից իսրայելական զորքերի դուրսբերման միջև անցումային ժամանակաշրջանը կազմի ոչ թե երեք, այլ հինգ տարի (հունվարի վերջին Աբբասը հայտարարել էր, որ անցումային շրջանը պետք է տևի երեք տարուց ոչ ավելի, իսկ իսրայելական կողմը պնդում էր 10-15 տարի):

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՍԵՎԾՈՎ

Ramage հրթիռային ականակիր նավը և ԱՄՆ 6-րդ նավատորմի առաջատար Mount Whitney նավը մտել են Սև ծով: Այս մասին, ըստ 1in.am-ի. հայտնում է Interfax-ը: Նավերը մտել են Սև ծովի ջրային տարածք, գատելով Միջերկրականից բաժանող Դարդանելի և Բոսֆորի նեղուցները՝ Թուրքիայի հետ նախնական պայմանավորվածությունների համաձայն: Նավերում կա ավելի քան 600 հոգուց բաղկացած ծովային հետևակ:

ՕԲԱՄԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ` ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները: Օբաման կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Այս մասին, ըստ tert.am- ի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

ԻՐԱՆԻ ԱԳՆ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԿՆՔՎԵԼ 6 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և Արևմուտքի միջև վերջնական համաձայնագիրը կարող է կնքվել արդեն վեց ամսից: Ըստ tert.am-ի, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն այցով գտնվում է Գերմանիայի մայրաքաղաքում:
«Մենք կարող ենք և պետք է դա անենք մինչև հուլիս»,- ասել է նա և վստահեցրել, որ Իրանն իր միջուկային ծրագիրը կիրառելու է բացառապես խաղաղ նպատակներով: