Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԾԱՌԱՅԵԼԸ՝ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ

Եթե գնդապետ Ժ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը լավագույնն է պաշտպանության բանակի կազմում, ուրեմն իրենց ծառայական պարտականությունները, հրամանատարի առաջադրած խնդիրները բարեխղճորեն են կատարում ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց ենթակա անձնակազմերը։ Մի շարք սպաների հետ զրուցելուց հետո ինձ համար պարզեցի, որ զորամասը համալրված է բանիմաց ու գործին նվիրված մասնագետներով, իսկ առաջադրանքների կատարման հիմնական ծանրությունը կրողները պատերազմի բովում թրծվածներն են։

ԴԵՊՔԸ ՏԵՂԻ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ, ԵԹԵ...

Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր արտակարգ պատահար մերկացնում է ծառայության ինչ-որ օղակում տեղ գտած թերություն: Առավել ևս, երբ այդ պատահարի հետևանքով մարդ է զոհվում: Համանման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է վերլուծել կատարվածի պատճառները, հայտնաբերել թերացումները և գտնել դրանք վերացնելու ուղիները: Ստորև մենք կփորձենք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ընդհանուր թերացումներ են բացահայտվում ներկայացվող արտակարգ պատահարի դեպքում:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հիշողությունները երբեմն ննջում են, հոգու խորքում քուն մտնում, սակայն միշտ պատրաստ են արթնացումի։ Կապիտան Սերոբ Բազիկյանի հետ հանդիպումը մանկության անմոռաց հիշողություններ արթնացրեց։ Սերոբի հայրը՝ Նշանը, մեր դասարանից էր՝ հաղթանդամ, քաջակորով ու հաղթ բազկով։ Մենք նրան Տորք Անգեղ էինք ասում։ Եվ ինչպես բնորոշ է հսկաներին՝ անչափ բարի էր, միամիտ ու ազնիվ։

ՏԱՆԿԵՐԸ ՉԵՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ

Արցախյան պատերազմի տարիներին հայկական կամավորական ջոկատների, այնուհետև կազմավորման ընթացքի մեջ գտնվող զորամասերի համար բավարար քանակով զրահատեխնիկա, տանկ ունենալը անիրականանալի երազանք էր թվում, որի իրականացման միակ աղբյուրը թշնամու բանակն էր։ Տղաները դրանք խելամտորեն կա՛մ առգրավում էին, կա՛մ էլ խփում, հետո նորոգում ու օգտագործում։

ՆՇՎԵՑ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հունվարի 26-ին փոխգնդապետ Ռ. Գալստյանի հրամանատարությամբ գործող ինժեներասակրավորական զորամասում նշվեց ստորաբաժանման կազմավորման 18-րդ տարեդարձը։ Զորամասում անցկացված հանդիսավոր միտինգին ներկա էին ՊԲ ԻԾ պետ, գնդապետ Ս. Մանուկյանը, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Ռ. Բաղրյանը, ՊԲ ԻԾ պետի տեղակալ, փոխգնդապետ Կ. Մուսայելյանը, ինժեներասակրավորական զորամասի վետերաններ, ինչպես նաեւ Ստեփանակերտի 4-րդ եւ 5-րդ դպրոցների աշակերտներ։

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրամանատարների զգոնության ցանկացած թուլացում, պարտականությունների կատարման թերացում անմիջապես բացասաբար է անդրադառնում կարգապահության վրա: Եթե մեր բանակում այդպիսի սպաներ չլինեին, պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ավելորդ կհամարեր «նորից հիշեցնել կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շարունակականության անհրաժեշտության մասին» և պահանջել, որ բոլոր զինծառայողները հասկանան իտալական միջնադարյան իմաստությունը՝ «Չկա ավելի վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը»:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունվարի 22-26-ը գեներալ-մայոր Պ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամասերից մեկի բազայի վրա անցկացվեցին հրամանատարական հավաքներ զորամիավորման զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ: Հավաքների հիմնական նպատակը հրամանատարական կազմի գիտելիքների եւ նրանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կատարելագործումն էր: Միջոցառումն սկսելուց առաջ անցկացվեց մասնակիցների շարային ստուգատես, որը փաստեց` բոլոր սպաները պատրաստ են տվյալ հավաքներին: Հաջորդ առավոտյան սկսվեցին ուսումնական պարապմունքները: