Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ

Չորս տարի առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իբրեւ խորհրդանշական ընծաներ, կոնյակներ հանձնեց զորամասերի հրամանատարներին, որից բաժին հասավ նաեւ գնդապետ Ս. Սիանոսյանին, ով ղեկավարում է ավիացիայի զորամասերից մեկը: Նախարարն ասաց` կոնյակը կբացեք ու կխմեք, երբ կկատարեք ձեր առջեւ դրված խնդիրը, երբ ինքներդ գոհ կլինեք արված գործից:

«ՍԻՐԵՔ ՊՈԵՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ»

Դեկտեմբերի 10-ին Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում ավարտվեց ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած համահայկական մանկապատանեկան նկարչական երրորդ մրցույթ-փառատոնը: Մրցույթում մեծ թվով աշխատանքներ էին ներկայացրել Հայաստանի և Արցախի արվեստի դպրոցների և կենտրոնների սաները: Թեման «Սիրե՛ք պոետի գույներն» էր: Փառատոն-մրցույթը, որ իրականացվեց «Բիլայն»(«ԱրմենՏել») ընկերության հովանավորությամբ և «Էդիթ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ, նվիրված էր հայ պոեզիային:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ,
2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոնի պետ։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի զինծառայողներ,
Արցախյան ազատամարտի հարգելի զինակիցներ, զոհվածների հարազատներ,
բանակաշինության գործին աջակից հարգարժան հայրենակիցներ.
Ավարտվում է 2012 թվականը, իր հետ շրջելով նաև հայկական բանակի տարեգրության բազմաթիվ ձեռքբերումներով լի ևս մեկ էջ: Հայ զինվորականն իր նվիրումի, նպատակասլացության, գիտակցված պարտաճանաչության ու կարգապահության շնորհիվ Հայաստանին ու Արցախին նվիրեց խաղաղության, սահմանների անձեռնմխելիության և սահմանամերձ շեներում անդորրի պահպանման ևս մեկ տարի: Ու մենք հպարտությամբ պիտի հիշենք նաև, որ 2012 թվականը հերթական տարին էր, երբ հայ զինվորը պահպանեց ո՛չ միայն իր հայրենիքի ու ըստ այդմ՝ տարածաշրջանային խաղաղությունը, այլև աշխարհի թեժ կետերում, ի դեմս մեր խաղաղապահների, մասնակիցը դարձավ հերթական բախումների բացառմանը:

ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՄԻՏՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Ավարտին է մոտենում 2012 թվականը: Այն կարևոր ժամանակաշրջան էր Հայաստանի` բարեփոխման փուլում գտնվող զինված ուժերի համար: «Հայ զինվորը» տարվա ընթացքում ընթերցողին է ներկայացրել այս փուլի գլխավոր առանձնահատկությունը, որը կարճաժամկետ պլանավորումից անցումն է միջին և երկարաժամկետ պլանավորման: Դա նշանակում է, որ բանակի օրախնդիր հիմնահարցերի լուծումը ավարտված է կամ ավարտման փուլում է, իսկ առաջադրված խնդիրների լուծումը կհանգեցնի բանակի մարտունակության որակական աճին` միջին և երկարաժամկետ հեռանկարում:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ, հայոց բանակի ծառայողներ, բանվորներ.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Մեր նորանկախ պետության ազգային բանակի տարեգրությունը հարստացավ ևս մեկ տարով: Վերհիշելով անցած տարվա մեր բանակային կյանքը և փորձելով ամփոփիչ խոսք ասել կատարված աշխատանքների մասին՝ առաջին հերթին հիշենք, որ 2012 թվականը զինված ուժերում հայտարարված էր մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման և մարտական վարպետության ամրապնդման տարի: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերի առջև կոնկրետ խնդիր էր դրվել և, ի պատիվ այն բոլոր մարդկանց, որոնք իրենց կյանքը կապել են բանակի հետ, այդ խնդիրը, կարելի է ասել, հաջողությամբ ի կատար է ածվել:

ԵՐԲ ՎԱՌՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Ամանորն ու Սուրբ Ծնունդը հայկական ավանդական, ամենասպասված տոներն են, որոնք պետական ու եկեղեցական նշանակություն ունենալուց զատ, ուրախություն ու հրճվանք են պատճառում ոչ միայն մանուկներին, այլև հասարակության լայն շերտերին, քանզի Նոր տարվա հետ ենք կապում մեր նպատակների, ծրագրերի, երազանքների, կիսատ մնացած ու ձեռնարկելիք գործերի իրականացումը։
Նոր տարին սպասված տոն է նաև բանակում ծառայող սպայի, բոլոր զինծառայողների, նրանց ընտանիքների համար։