Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Ժողովուրդն ասում է՝ մարդուն լավ ճանաչելու համար հետը մի փութ աղ պետք է ուտես։ Իհարկե, անմտություն կլիներ ժողովրդական այս իմաստնությունը, որ դարերի խորքից է գալիս, վիճարկել։ Բայց և պատահում է, որ ծանոթության առաջին իսկ վայրկյանները, առաջին իսկ շփումները, խոսքերը թույլ են տալիս եթե ոչ խորապես ճանաչելու, ապա գոնե իմանալու, թե ում հետ գործ ունես…

ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏԸ ԵՎ ՆՐԱ ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՖԻԼԵՆ

Հայկական բանակի 20-րդ տարեդարձին նվիրված շքերթի շատ մանրամասներ թերևս արդեն մոռացվել են, բայց դեռ երկար կհիշվի պատվո պահակախմբի տղաների մարտական զենքով ներկայացրած զինվորական այն գեղեցիկ ներկայացում-ցուցադրությունը, որը աշխարհում հայտնի է «Դեֆիլե» անվամբ։ Մեզ անծանոթ այս եզրը հայերեն թարգմանվում է շարանցում, որը թերևս լիարժեքորեն չի արտահայտում զինվորական փոքրիկ «ներկայացման» ողջ դիտարժանությունը, որն իր կատարման բարդությամբ ու գեղեցկությամբ, փայլուն ռիթմով հիացմունքի ու ցնծության բազում խոսքեր պոկեց մարդկանց սրտից ու հոգուց։ Եվ չես կարողանում հավատալ, որ մարտական զենքով ճարպիկ հնարքներ կատարողներն ընդամենը ժամկետային զինվորներ են։

Ամանորն ու Սուրբ Ծննդյան տոնը հավուր պատշաճի նշվեցին նաև գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման բոլոր ստորաբաժանումներում: Զորամիավորման ենթակա զորամասերում, գումարտակներում և դիվիզիոններում Ամանորի գիշերը տիրում էր տոնական տրամադրություն. հանգստի սենյակներում վառվում էին լույսերով ողողված, զարդարուն տոնածառերը, գեղեցիկ սփռոցների վրա տոնական սեղաններ էին բացվել, հրաշալի կազմակերպված ամանորյա զվարթ միջոցառումների շարքը հաջորդում էր մեկը մյուսին, ուրախացնում զինծառայողներին, նրանց սրտերը լցնում օջախի ջերմությամբ, քաղցրությամբ ու սիրով: Ամանորի հուզիչ ակորդները հասել էին մինչև սահմաններ:

ԱՆԱՉԱՌ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Անցյալ տարեվերջին գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող բանակային զորամիավորումում տեղի ունեցավ 2012թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության արդյունքների ամփոփում: Միջոցառմանը մասնակցեցին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներ, զորամիավորման վարչակազմը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞նչ ավանդույթներ ունի մեր բանակը: Տարողունակ հարց է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրանց ձևավորումը դեռ ավարտված չէ, ուստի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2013թ. Տարեմուտի իր ուղերձում կոչ է անում վերջնականապես ձևավորել «Հայոց ազգային բանակի» ավանդույթները:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ 2013Թ. ՏԱՐԵՄՈՒՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԶՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

Նախարարը նշում է, որ 2013 թվականին նույնպես առաջնորդվելու ենք «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով՝ տարին հայտարարելով «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի», ինչպես նաև անհաշտ պայքար հայտարարելով զինված ուժերում արատավոր երևույթների դեմ։

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԵՌԱՆԴ

Սովորաբար զորամասերի հրամանատարները բնավորությամբ լինում են երկու տեսակ՝ հանգիստ, որոնք շուտ հարմարվում են իրավիճակին, միջավայրին և անհանգիստ։ Վերջիններս միշտ շարժման, որոնումների մեջ են, ավելի նպատակասլաց են ու շատ լավ հասկանալով, որ վերադասն իրենցից սպասելիքներ ունի, մշտապես որոնում են առաջադրանքների կատարման նորանոր արդյունավետ ձևեր, մեթոդներ ու երբեք չեն բավարարվում ձեռքբերածով։