Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՄԵՐ ԲԵՐԴՆ Է

Այս ամրաշինական կառույցը, որը գտնվում է մեր հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում, մեր ժողովրդի՝ արդեն պատմություն դարձած անցյալի վկայություններից է: Այս հզոր կառույցը ժամանակին ուղեկալի դեր է կատարել, հին՝ բարձր պարիսպներով բերդի եւ բնակելի համալիրի մի մասն է ընդամենը: Ուղեկալի դիրքից, մեծությունից արդեն կարելի է պատկերացում կազմել նախկին բնակավայրի հզորության եւ կարեւոր նշանակության մասին: Կառուցողներն էլ անկասկած ռազմական գործի մեծ գիտակ են եղել: Ուղեկալը բարձունքի վրա է, որտեղից լայն տեսադաշտ է բացվում, ինչը հաստատ անհնարին է դարձնում թշնամու աննկատ մոտեցումը:

ՍՊԱՅԱԿԱՆ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ...

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի համապատասխան դասընթացն ավարտելուց հետո ես եւ իմ համակուրսեցի Ձյունիկ Ավեյանը ծառայության անցանք ՀՕՊ զորքերում:
Սրտի թրթիռով էի սպասում այն օրվան, երբ որպես սպա ոտք կդնեմ զորամաս եւ իրականացած կհամարեմ իմ վաղեմի երազանքը: Մտերիմներիցս ոմանք խորհուրդ էին տալիս՝ քանի դեռ ուշ չէ հրաժարվել ծառայությունից` ասելով, որ այն աղջկա գործ չէ: Սակայն ես մտածում էի, որ հենց իմ գործն է, այն էլ՝ սիրած, երազած: Համարձակ ու ինքնավստահ ծառայության անցա: Կարեւորը ծառայության առաջին օրն էր: Իսկ այդ օրը հրաշալի սկսվեց: Հրամանատարական կազմը մեզ շատ ջերմ ընդունեց: Այդ պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի:

ԱՊՐԵԼ ԵՎ ՀԱՂԹԵԼ, ՀԱՂԹԵԼ ԵՎ ԱՊՐԵԼ

Հանրակրթական առարկաների հետ այստեղ կարևորվում է նաև ռազմական և մարզական կրթությունը: Սաներին նախապատրաստում են ինքնուրույն կյանքի, տղաների մեջ սերմանում ընկերասիրություն, միասին գործելու և հաղթելու, դժվարության մեջ մեկը մյուսին օգնելու ձգտումը: Հաճախակի են կազմակերպվում արշավներ, բանակումներ և մրցումներ:
Կրթահամալիրի պետ, մայոր Արման Միրզոյանը և կրթահամալիրի ամբողջ կոլեկտիվը ջանք չեն խնայում, որ կրթահամալիրն ավարտող սաները լինեն հայրենասեր ու երկրի համար իրենց լուման ներդնող քաղաքացիներ: Նրանցից շատերը ավարտելուց հետո ուսումը շարունակելու են կրթական աստիճանով բարձր ռազմական ուսումնական հաստատություններում և հետագայում համալրելու հայոց բանակի սպայական կազմը:

...ՈՐ ԶԻՆՎՈՐՆ ԱՄԵՆ ՕՐ ՏԵՍՆԻ ՈՒ ՈԳԵՎՈՐՎԻ

Մոնթեի դիմանկարի հեղինակը շարքային Արթուր Ավագյանն է: Նա լեգենդար հրամանատարին պատկերել է իր՝ գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատին, եւ, ինչպես ինքն է ասում` որ զինվորն ամեն օր տեսնի ու ոգեւորվի: Սա նրա երկրորդ գործն է: Հասցրել է հեղինակել նաեւ Գարեգին Նժդեհի որմնանկարը:

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ

Սիրում եմ զինվորներիս հետ դիրքեր բարձրանալ: Չկա ավելի գեղեցիկ բան, քան հրամանատարի ու զինվորի կեսգիշերային զրույցը Բարձունքին, որտեղից հայրենիքիդ սահմանն է սկսվում` առջեւում թշնամին, թիկունքում` երկրիդ շնչառությունը: Բարձունքին դու ավելի ուժեղ ես, քան սեփական կյանքդ: Դու մահից ուժեղ ես:

ՎԵՐՋԻՆ ԿՐԱԿՈՑԸ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՄԵՐԸ ԼԻՆԻ

Սեպտեմբերի 24-ին մինչեւ լուսադեմ անդադար կրակում էին «ԴՇԿ» տեսակի գնդացրից: Ճնշեցինք: Առավոտը խաղաղ բացվեց: Հաջորդ օրը կրակոց չեղավ, միայն կեսօրին մեր գումարտակներից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ 82 մմ ականանետ կիրառեցին: Պարզ էր` նշանափորձի են բերում զենքը: Անմիջապես բարձրացրի զգոնության աստիճանն, ու զորամասի հրետանու պետի հետ շարժվեցինք այդ ուղղությամբ: Ավելի ուշ այդ նույն կրակային դիրքից նորից ականանետ գործածեցին: Վերադարձանք նախապատրաստած 120 մմ ականանետային մարտկոցի դիտակետ: Այդտեղից դաշտը պարզորոշ էր: Դիտարկեցինք և խնդիրներ առաջադրեցինք: Մենք ավելի վաղ հայտնաբերել էինք հակառակորդի կրակակետը և հաշվարկած ականանետ ունեինք այդ ուղղությամբ: Նրանք 10 րոպեում 14 անգամ կրակեցին Դովեղի ու Բերդավանի ուղղությամբ: Մենք էլ երկու անգամ կրակեցինք, երկրորդը շատ դիպուկ էր` ուղիղ կրակակետին: Եվս մի քանի հարված, և «խոշոր» կրակակետը լռեցվեց: Հակառակորդի զորքը խուճապահար սկսեց փախչել:

«ԸՆԵ՜ՆՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՑԻՆՔ...»

Սահմանի հյուսիսարեւելյան տվյալ հատվածն ինձ լավ ծանոթ է: Տասնյակ անգամներ եմ եղել այս կողմերում, տարբեր եղանակների` ամառ թե ձմեռ, անցել եմ դիրքից դիրք, հենակետից հենակետ: Ու դարձյալ ինձ քաջ ծանոթ վայրում եմ…Բայց այս անգամ կարծես աչքիս ամեն ինչ ուրիշ է երեւում: Ադրբեջանական զինուժի կողմից մեր դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունների ու հրետակոծությունների հետեւանքով շփման գծի ամբողջ երկայնքով առաջացած լարվածության օջախներից մեկն էլ այստեղ է…