Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

«Զորակոչվածների ֆիզիկական պատրաստվածությունը լավ է, բայց առկա է մասնագիտական առարկաների իմացության պակաս»,-ներկայացնելով 2015 թվականի ամառային զորակոչի արդյունքները՝ կարծիք հայտնեց փոխգնդապետ Աշոտ Ֆանյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Համբարձումյանը։

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ: Ինչքան էլ զարգանա տեխնիկան, միևնույնն է՝ մասնագետն է որոշում, ցույց տալիս դրա հզորությունը:
Իմ փորձից գիտեմ, որ այսօր շատ բնագավառներում առաջընթացի բացակայության պատճառներից մեկն էլ այն է, որ այդ գործի գլուխ կանգնած են պատահական կամ էլ մասնագիտական ոչ բավարար գիտելիքներով մասնագետները:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»

221 ՍՊԱՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ

ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԿԱ. ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է

Միանգամից փարատեմ ծնողների մտահոգությունը: Ամառվա սեզոնային վարակների համաճարակ չկա: Վարակների տարածումը կանխելու համար իրականացված աշխատանքները արդյունավետ էին: Խոսքը առաջին հերթին վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցառումներին ու զինվորներին տրվող սննդի աչալուրջ ստուգմանը: Հսկվում է նաև դրսից զորամաս մտնող սնունդը: Ծնողներին արգելվում է իրենց զավակների հետ տեսակցելիս նրանց կերակրել այնպիսի ուտելիքով, որը կարող է վարակի աղբյուր լինել:

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ   ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

իշեցում՝ զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանխարգելիչ աշխատանքը, որի բաղադրիչներից է անձնակազմի հրահանգավորումը, երբեք չպետք է կրի երկրորդական բնույթ, այլ պետք է դառնա ամենօրյա, ստեղծագործ աշխատանք ու բազում կյանքեր զերծ պահի մահվան ելքով ու խեղման դեպքերից:

ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ

Կարգապահական վաշտերի օրվա խստացված կարգացուցակի կիրառականությունը կարգազանց զինծառայողներին հնարավորություն է տալիս վերանայելու իրենց վերաբերմունքը համածառայակիցների եւ հրամկազմի, ինչպես նաեւ ընդհանրապես զինվորական ծառայության կարգի նկատմամբ:

ԾԱՌԱՅԵԼ ՊԱՏՎՈՎ

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել փոխգնդապետ Ա. Ֆանյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:
Ավանդույթի համաձայն՝ ինչպես զինվորների երդման, այնպես էլ հայրենասիրական այլ միջոցառումները այս մարզում տեղի են ունենում սրբավայրերում: