Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ԶԻՆՎՈՐՆ ԱՄԵՆ ՕՐ ՏԵՍՆԻ ՈՒ ՈԳԵՎՈՐՎԻ



Մոնթեի դիմանկարի հեղինակը շարքային Արթուր Ավագյանն է: Նա լեգենդար հրամանատարին պատկերել է իր՝ գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատին, եւ, ինչպես ինքն է ասում` որ զինվորն ամեն օր տեսնի ու ոգեւորվի: Սա նրա երկրորդ գործն է: Հասցրել է հեղինակել նաեւ Գարեգին Նժդեհի որմնանկարը:

Շարքային Ավագյանը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող է: Բանակ է զորակոչվել մեկ կիսամյակ սովորելուց հետո: Իսկ ահա հաշված օրեր են մնացել զորացրվելուն: Զինվորը հուսով է, որ որպես հիշատակ իր զորամասին կհասցնի նվիրել եւս մեկ-երկու զորավարի որմնանկարներ:

Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Ազգային բանակ


29/10/2015