Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈԻՍԵՅ ՍԻԼԻԿՈՎ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ

Ինչպես նշեցինք, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, նախկին ՀՀ զինված ուժերում ծառայած սպաները, այդ թվում նաև Մ.Սիլիկովը, ձերբակալվում և աքսորվում են: 1921թ.սեպտեմբերին Մ.Սիլիկովը ազատ է արձակվում և վերադառնում Երևան և աշխատանքի անցնում «Բալթիկա» բաժնետիրական ընկերությունում՝ որպես հաշվապահ և վաճառող: Ընկերությունը պատկանում էր ոմն Նիկոլսոնի, որը մինչև խորհրդային կարգերի հաստատումը Ալեքսանդրապոլում (Լենինական, Գյումրի) ունեցել է գյուղատնտեսական գործիքների խանութ:

ՆԵՑՈՒԿ ԼԻՆԵՆ... ԲԵՌ ՉԴԱՌՆԱՆ

Ոլորապտույտ ճանապարհը անցնում է ծառաշատ այգիների միջով, ու միտքս ոչ մի կերպ չի կենտրոնանում գալիք հարցազրույցի վրա։
-Տան տեղը գիտե՞ս,- հարցնում է Հայկը։
-Ասաց՝ Էջմիածնում ում էլ հարցնեք Ճուտ Արսենենց տունը, ցույց կտան։
-Հո՞ պատգամավոր չի,- զարմանում է Արեգը։
-Ազատամարտիկ է,- տղաներին ծանոթացնում եմ ապագա ակնարկիս հերոսին,- գրոհային գումարտակի հրամանատար է եղել, 1000 հոգանոց անձնակազմ է տարել մարտի։ Ասում են՝ կենդանի լեգենդ է…

ԿՅԱՆՔԸ` ԱՐՑՈՒՆՔԻՑ ՈՒ ԺՊԻՏԻՑ

Փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը ծնվել է 1955թ. Էջմիածնում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ավտոճանապարհային տեխնիկումում, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ Այստեղ էլ սովորել է ականանետորդի մասնագիտությունը։
Բանակից վերադարձավ, անցավ աշխատանքի, ու մտքի ամենահեռավոր ծայրով իսկ չէր անցնում, որ երբևիցե բանակում ձեռք բերած մասնագիտությունը պետք կգա։

Ալեքսանդր Կուրեպինը (ձախից առաջինը)՝ թշնամու հերթական մեքենան ոչնչացնելուց հետո

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 21-ին կազմակերպվեց հանդիպում «Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա Թովմասյանի եւ ԱLԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՐԵՊԻՆԻ հետ: Վերջինիս շուրջ էին համախմբվել ֆիլմի հերոս Դիմա Մոտրիչը եւ նրա երկու ընկերները` Իլյա Կուլիկն ու Միրոն` Մյասնիկ Գասպարյանը, եւ Արցախյան պատերազմի ընթացքում իրականացրել բազմաթիվ ռազմագործողություններ, կռվել ամենաթեժ կետերում, ռազմական գործ սովորեցրել, օգնել հայ կամավորներին: Աննան սաներին շնորհավորեց Եռատոնի կապակցությամբ եւ պատմեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը երախտիքի խոսք հայտնեց իր գործով մեր ժողովրդին զորակցած Ալեքսանդր Կուրեպինին եւ նշեց, որ նա հակառակորդի 69 միավոր տեխնիկա է վնասազերծել, իսկ 7-ը` առգրավել: Թե՛ սպայական կազմը, թե՛ սաները կլանված լսում էին իրադարձությունների անմիջական մասնակցի պատմությունները այդ օրերի դեպքերի եւ ճակատագրական անցքերի մասին:

ՉՄՈՌԱՑՎՈՂ ՀՈՒՇԵՐ

67 տարի է անցել այն օրից, երբ Բեռլինում ծածանվեց հաղթանակի դրոշը։ Այդ բաղձալի հաղթանակի նվաճման գործում իրենց լուման բերեցին նաև Երևանի N 17 հրետանային հատուկ դպրոցի ուսուցիչներն ու սովորողները։ Այսօր արդեն Պուշկինի անունը կրող դպրոցում 1939թ. բացվեց հրետանային հատուկ դպրոցը՝ խորհրդային բանակի կրտսեր հրամանատարական կազմը լրացնելու նպատակով (1941թ. տեղափոխվեց կայարանամերձ նոր շինություն, որտեղ հիմա Ավ. Իսահակյանի անվան դպրոցն է)։ Ուսուցումը ռուսերեն էր, լրիվ միջնակարգ կրթության ծրագրով։ Զուգահեռ ռազմական գործ էինք սովորում։

ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

1967թ. «Կոմսոմոլեց» թերթում Հայրենական մեծ պատերազմի վետերան, պահեստի սպա Վլադիմիր Ֆեոդորովը ջերմ տողեր էր գրել հայազգի իր խիզախ մարտընկերոջ մասին. «…Ավստրիայում, Ռաբա գետն անցնելու ժամանակ ես մարտկոցի հրամանատար էի։ Գետափի դիտակետն անցնելու ժամանակ Ալբերտ Նալբանդյանի հետ պետք է առաջ շարժվեինք ուժեղ գնդակոծվող տեղամասով։ Վազքի ընթացքում նկատեցի, որ Աբոն անընդհատ փորձում է ամեն կերպ ինձ մարմնով ծածկել գնդակների տարափից։ Երբ առաջադրանքը բարեհաջող արդեն կատարել էինք, հարցրի Աբոյին, թե ինչո՞ւ էր այդպես վարվում։ Քաջ հայորդին պատասխանեց. «Եթե գնդակն ինձ դիպչեր, միևնույն է, մարտկոցը կկրակեր, իսկ եթե ձեզ դիպչեր՝ կլռեր»…

ԲԵԳԼԱՐ ՎԱՍԻԼՅԱՆ - ԱՊԱՐԱՆ-ԲԵՌԼԻՆ

-Բեգլար Վասիլյան. ծնվել է 1922թ. Ապարանի Լուսագյուղ գյուղում։ Երազել է դառնալ գրականագետ, դերասան… Իրավունքի կամ փիլիսոփայության պրոֆեսոր։ Տարված է եղել Հեգելով, Կանտով…
Սակայն կյանքն այլ ճանապարհ էր նախատեսել…
Հայրենական մեծ պատերազմի լուրը հասավ Լուսագյուղ, և պատանի Բեգլարը, որը դեռ միջնակարգն էլ չէր ավարտել, 1941-ի դեկտեմբերի 25-ին զորակոչվեց խորհրդային բանակ։ Կազմավորվում էր 89-րդ հայկական դիվիզիան, որին կից սակրավորների գումարտակում էլ ընդգրկվեց։