Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՀՀ ԶՈՒ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1942 թ. հունիսի 25-ին, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Շիշկերտ գյուղում։ Նրա հայրը՝ Ասատուր Ջհանգիրի Հայրապետյանը 1939-1940 թթ. մասնակցել էր խորհրդա-ֆիննական պատերազմին և հաղթանակից հետո վերադարձել տուն։ Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Ա.Ջ.Հայրապետյանը, որն իրավունք ուներ բանակ չզորակոչվելու, մի քանի անգամ դիմեց շրջանային զինկոմիսարիատ՝ կամավոր ռազմաճակատ մեկնելու խնդրանքով։ Միայն 1942 թ. գարնանը հարգվեց նրա դիմումը։ Այդ ժամանակ ընտանիքում արդեն երեխայի էին սպասում։ Լեյտենանտ Ասատուր Հայրապետյանը մարտական ուղին սկսեց Հարավարևմտյան ռազմաճակատում՝ Խարկովի տակ, ճաշակեց խորհրդային զորքերի համատարած նահանջի դառնությունը, հասավ մինչև Ստալինգրադ և մասնակցեց հերոս քաղաքի պաշտպանությանը։

ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄ

20 տարի առաջ այս օրերին կենաց ու մահու կռիվ էր հայրենի սահմաններում։ Վտանգված էր էս աշխարհում մեզ բաժին հասած մի բուռ հողը, ու թշնամու դեմ կանգնեց ազգի սերուցքը։ Նրանցից մեկն էլ Զաքար Ավանեսյանն էր՝ մեկը քաջաց աստղաբույլից։
Զաքարենց բնակարանում եմ, որն այն տարիներին վերածվել էր զինապահեստի, ինչ տեսակ զենք ասես չէր մտել այս բնակարան։ Զաքարի մայրը՝ տիկին Կարինեն, պատմում է հերոս որդուց, սեղանին թղթեր են, թերթեր, գրքեր, մեդալներ։ Հպարտություն ու հուզմունք խառնվել են, հոգին ալեկոծվել է. «Ուզում եմ հայրենասիրությունն արմատանա, հավատը ամրանա, պահենք ու պահպանենք, գնահատենք այն ամենը, ինչ ունենք, այն, ինչ ձեռք ենք բերել թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով ու չմոռանանք նաև հիշել հայրենիքի համար բոլոր զոհվածներին»…

50 ՏԱՐԻ՝ ՇԱՐՔՈՒՄ

Ազգային բանակի հրթիռահրետանային զորքերը կատարելագործվում են արագ տեմպերով։ Շատ կարևոր է, որ նորընծա հրետանավոր սպան ունենա ավագ օգնական, ով սկզբնական շրջանում կօգնի նրան տեսական գիտելիքներն արդյունավետ օգտագործել գործնականում։ Հրետանավորի մասնագիտությունը պահանջում է նվիրում, աշխատասիրություն, հավատարմություն… Կա հրետանավորի պատիվ հասկացությունը, որն ամփոփում է մարդկային ամենամեծ առաքինությունները՝ կամք, ուժ, հայրենասիրություն, քաջություն։ Ես ցանկանում եմ, որ ամեն մի հրետանավոր այդ պատվի ջատագովն ու կրողը դառնա։

ՆՐԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ ԺԱՄԱՆԱԿԸ

20 տարի առաջ հունիսի 21-ին զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը` ՀՀ և ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետը, Արցախի ազատագրական բանակի հրամանատարը։ Նա անցավ ուղիղ կես դար ձգվող երկրային փառավոր ուղի, փայլուն հաղթանակներով զարդարեց իր ժողովրդի նորագույն պատմությունն ու գնաց դեպի անմահություն՝ սերունդներին թողնելով իր պատգամը՝ «Սա Հայաստանն է ու վերջ»…

ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԵԼ, ՔԱՆ ՎԱՏ ԵՂԱՆԱԿԸ... ԿԱՄ «ՄԵՏԵՈՍՎՈԴԿԱ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Բոլորովին վերջերս, ծանոթանալով գործարար Վահագն Սահակյանի հետ, հյուրընկալվեցի նրա քեռու` Սարիբեկ Հովհաննիսյանի համեստ օջախում։ Եվ ինչպես պարզվեց` ոչ ինքնանպատակ: Ժամանակին, երբ նա եռանդուն, ասող-խոսող մարդ էր, իրավունք չուներ ինքն իր մասին` իր անցյալի ու ներկայի մասին որեւէ բան պատմելու (հրամայված էր լռել), եւ երբ երկու տարի առաջ ոչ անհայտ կազմակերպությունից եկան ու իննսունի շեմը ոտք դրած ծերունուն ասացին, թե ինքն այլեւս գաղտնազերծված է եւ կարող է ազատորեն արտահայտվել, Սարիբեկ Հովհաննիսյանն այժմ արդեն Աստծո կամոք կորցրել էր վարժ խոսելու ունակությունը, ուստի նորից շարունակեց լռել…

ՄԻ ՊՏՂՈՒՆՑ ՎԱՍՏԱԿ

1991 թվականն էր, երբ մեր ուսումնարանը վերաորակավորվեց և դարձավ ռազմամարզական վարժարան։ Սաներից շատերը խուճապի էին մատնվել՝ ո՞ւր գնալ սովորելու, թեև նոր ղեկավարությունը ոչ միայն դեմ չէր, այլև շահագրգիռ էր, որ տղաները մնան և ստանան ռազմական կրթություն։ Հենց այդ օրերին էր, որ ինձ մոտեցավ իմ լավագույն սաներից մեկը՝ Դավիթ Թարոյանը.
-Ի՞նչ խորհուրդ կտաք, ընկեր Դանիելյան, շարունակե՞մ ուսումս այստեղ…

ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ...

1963թ. նոյեմբերի 23-ին, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում լույս աշխարհ եկավ մի մանկիկ, որին կնքեցին Լեւ անունով: Սանթուր Բալասյանի ուրախությանը չափ ու սահման չկար: Սակայն հայրական սերը տեղի տվեց եղբայրականին: Սիրասուն քույրը` Եպրաքսիան, զավակ չուներ և ամուսնու` Գերասիմ Հարությունյանի հետ որդեգրեց Լեւին: Փոքրիկին շրջապատեցին անմնացորդ սիրով ու հոգատարությամբ, մեծ ուշադրություն էին դարձնում նրա դաստիարակությանը: Լեւը տարրական կրթությունն ստացել է մայր Հայաստանի Չարենցավան քաղաքում: Այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ: Միջնակարգ կրթությունն ստացել է թիվ 1 դպրոցում, ավարտել է Ստեփանակերտի երաժշտական դպրոցը: Սովորել է նաև Ստեփանակերտի առեւտրական ուսումնարանում: