Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԳՈՌՆ ԱՊՐՈՒՄ Է...

Ուղիղ 20 տարի առաջ ապրիլի 13-ին Ռուզան և Գնել Գալստյանների ընտանիքում մեծ ուրախություն էր. առաջնեկն էր ծնվել, արու զավակ, որը պիտի դառնար օջախի սյունը, հենարանը։ Փոքրիկին անվանակոչեցին Գոռ։ Գոռը դեռ մանկության տարիներից աչքի էր ընկնում իր ունակություններով, զարմացնում, հիացնում էր շրջապատին՝ անասելի հպարտություն պարգևելով ծնողներին։ Վերջիններս էլ անում էին հնարավորը, որ որդին է՛լ ավելի զարգացնի իր ընդունակությունները։ Դպրոցում Գոռը լավ էր սովորում, զուգահեռ գնում էր պարի, ասմունքի, լողի, մարմնամարզության։

ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ես այնքան վաղ տարիքից եմ «ռազմական մկրտություն» ստացել, որ նույնիսկ դժվարանում եմ ասել՝ գլխից ձեռք քաշած ու վախը կորցրած մահապարտի կերպարը ի ծնե՞ եմ ժառանգել, թե դաստիակաության արդյունքում ստացել այն։ Ես մինչ օրս դժվարանում եմ քնել փափուկ անկողնում, քանի որ մարմինս չոր փայտին է սովոր։ Ես ամեն կերպ ջանում էի ընդգրկվել ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբերում (խոսքը թուրք պաշտոնյաների սպանության մասին է), օրերով տուն չէի մտնում… Եվ երբ յուրայիններին պաշտպանելու համար խփեցի արաբ հայտնի ընտանիքներից մեկի որդուն, Լիբանանում մնալը դարձավ ինքն իրեն մահվան դատապարտելու հավասար մի բան։ Ես մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ քրոջս մոտ։ Սակայն քիչ անց հասկացա, որ Միացյալ Նահանգների կյանքը այնքան խորթ է ինձ, այնքան անհամատեղելի է իմ էության հետ, որ կրկին Լիբանան վերադառնալու որոշում կայացրի։

ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Մարտի 22-ին ագրարային համալսարանում միջոցառում էր՝ նվիրված զոհված ազատամարտիկ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀԳԻ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դոցենտ, սպորտի վարպետ Մերուժան Մարգարյանին (Արծիվ Մերուժին)։ Մերուժան Մարգարյանը 1968-ից աշխատանքի էր անցել այս բուհում։ Ավագ դասախոս էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Նա առանց իսկ մեկ վայրկյան վարանելու շտապեց պայքարի դաշտ։ Ուսանողներից կազմված կամավորական ջոկատի հրամանատար էր։ Մասնակցեց ԼՂՀ Հադրութի (Ծամձոր, Խծաբերդ, Ջրաբերդ), Ֆիզուլու ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՀԵՐՈՍ ԴԱՐՁԱԾ ԵՐԱԺԻՇՏԸ

Ներկան ծնում է հերոսներ, որոնք օրինակ են դառնում սերունդների համար։ Այդպիսի մարդ էր Էրիկ Աբրահամյանը։
Էրիկը ծնել է 1961թ. սեպտեմբերի 21-ին, ԼՂՀ-ի Հադրութ ավանում։ Մանկության տարիներին կապված էր ծնողների ծննդավայր Տումի գյուղին։ Էրիկի մայրը՝ տիկին Մարգոն, հիշում է.
-Նա շատ էր սիրում փայտից զենքեր պատրաստել եւ ընկերների հետ խաղալ դրանցով։
Էրիկը դեռ վաղուց շփվում էր ռուսական սահմանապահ զորքի զինվորների հետ, շփմանը նպաստում էր այն, որ հոսպիտալը տեղակայված էր տան հարեւանությամբ։

ՆՐԱՆՔ ԱՊՐԵՑԻ՛Ն

Զինվոր Մարատը արձակուրդ էր եկել և նրա պապենական օջախում խնջույք էր։ Որդու տուն հասնելուն պես հայրը՝ Հրաչիկը, մատաղացու գառը մորթել և գյուղական բարիքներով սեղան էր գցել։ Հավաքվել են հարազատները, բարեկամները, զինվոր Մարատի ընկերները։ Սեղանի վերին մասում նստած է 93-ամյա Հայկանուշ տատը, որի Վաչիկ ամուսինը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Մարատի Զոյա տատը և մայրը՝ ուսուցչուհի Լիանան առանց այն էլ բեռնավորված սեղանն էլ ավելի են ծանրացնում։ Հորդորում են սեղանակիցներին, որ օգտվեն։ Ու ամեն մի նախադասություն, ամեն մի բառ արտասանելիս ջերմ հայացքը շրջում են զինվոր որդու կողմը.

ՍՈՒՐԲ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ

Միջնադարյան եվրոպական երկրներում սովորաբար այն կարծիքն էր տարածվել, թե համաշխարհային մեծ ջրհեղեղից հետո սուրբ լեռան՝ Արարատի գագաթին է մնացել (հանգրվանել) Նոյան տապանը։ Սակայն սնոտիապաշտպությունն ու խավարն այնպես էին մթագնել մարդկանց միտքը, որ վերելքի մասին մտածելն անգամ սրբապղծություն էր համարվում։ Բայց գիտության բուռն վերելքն ստիպեց տարբեր երկրների գիտնականներին ուսումնասիրություններ կատարել լեռնային շատ ու շատ շրջաններում, այդ թվում նաև Հայաստանում։ Տապանը տեսնելու հետաքրքրությունը և այն ուսումնասիրելու ցանկությունը պատճառ դարձավ, որ Հայաստան գան բազմաթիվ անվանի գիտնականներ ու ճանապարհորդներ։

ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻՆԵՐ

…Կյանքի էջերից պոկված թերթիկները քամին առել թևերին ու աղավնու ճերմակ թևիկների նման ծափծափում է հայրենի, Մարգարիտա տատի ծննդավայր Շահնազար գյուղի տների կտուրներին, շրջակա դաշտ ու սարերին, հետո իջնում է գյուղի հանգստարան, թևերը թափահարում արդեն հանգչող խնկամանի վրա ու նորից կրակը բորբոքելով, խնկի բույրը շաղ է տալիս հարազատ տապանաքարերին, որոնց տակ արդեն քանի-քանի տարի ննջում են մարդիկ, որոնց կյանքի էջերը ճերմակ-ճերմակ էին, ինչպես հեռավոր սիբիրների ձյունը, և այսպես բաց ու ճերմակ էլ կմնային, անգամ գուցե մոռացվեին, որովհետև ժամանակներն անողոք էին՝ հեշտությամբ մոռացնել էին տալիս անուններ, ապրումներ, երազանք ու իղձ, որոնք ասես իսկի չեն էլ եղել, չեն ապրել, խորհել, տառապել ու երազել…