Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

Ղարսեցի հյուսն Մեխակի ընտանիքը ծանր օրեր էր ապրում 1915թ. գարնանը։ Անողոք ու դաժան էր այն միտքը, որ հարկադրաբար պետք էր թողնել հարազատ հողն ու օջախը։ Բայց որքան էլ ծանր լիներ հայրենի երկրից հեռանալը, այնուամենայնիվ, վարպետը ստիպված էր իր բազմանդամ ընտանիքով՝ կնոջ և յոթ երեխաների հետ բռնել գաղթի ճամփան, գնալ դեպի արևելք, որպեսզի փրկվեին թուրքական յաթաղանից։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ

Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։ Լեռնային փրկարար, հանքափոր հայրն այդ ժամանակ աշխատանքի բերումով ընտանիքով Շամլուղում էր։ Նրանք պատմական Մեծ Հայքի 12-րդ նահանգ Ուտիքի Գարդման գավառից են՝ Շամխորի շրջանի Բաբսում հայաբնակ գյուղից։
Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։

ՈԳՈՎ ՀԶՈՐ ՊԱՏԱՆԻՆ

Քանաքեռի բարձունքի հանգստարանից այս էլ քանի տարի Ղազար հայրը հայացքը հառել է Եռաբլուրին, որտեղ ննջում է Գրիգոր որդին, ու հավերժական զրույցի են բռնվել հայր ու որդի։ Այդ զրույցներից, հուշերից պատառիկներ է վերհիշում մայրը՝ տիկին Լիդան ու պատմում-պատգամում ապրողներիս։ Լիդա Աբրահամյան և Ղազար Ղազարյան ամուսինները աշխարհ բերեցին երեք երեխա՝ Արմեն, Գրիգոր, Հռիփսիմե, ունեն չորս աղջիկ թոռ։ Միջնեկ որդին՝ Գրիգորը, քայլեց անմահության ճանապարհով, և ում մասին էլ պատմում է մայրը.

ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՊԱՐՏԱՆԱ ՔԵԶՆՈՎ

Մենք առաջ ենք գնում, գուցե ոչ այնքան մեծ քայլերով, բայց հաստատուն։ Կան մարդիկ, ովքեր մեր երկիրն առաջ են տանում։ Նրանք հասարակության բոլոր խավերում են՝ բժիշկների, ուսուցիչների, բանվորների, զինվորականների, նախարարների, լրագրողների… Կան մարդիկ, որոնց համար մեր երկիրն ավելի կարևոր է, քան անձնական բարեկեցությունն ու շքեղությունը, ովքեր պատվախնդիր են, ազնիվ, ուժեղ, կենսունակ… Ես հավատում եմ այդ մարդկանց հաղթանակին…

ԱՎԱԳ ԽՈՀԱՐԱՐ ՍԻՐԱՆՈՒՇԸ

Աշխարհստեղծման պահին Աստված երևի թե ճիշտ որոշում է կայացրել՝ ցավը տալով մարդուն։ Իհարկե, խոսքը հոգու ցավի մասին է, որը ինչքան էլ խորն է լինում, չի կարողանում հաղթել մարդուն, կոտրել նրա հավատը և շեղել ապրելու, իր նվիրական նպատակներն իրականացնելու ճանապարհից։ Իսկ հոգով ուժեղ մարդկանց ցավը կրկնակի ուժ է տալիս, նպատակների իրականացման համար բազմապատկում է նրա վճռականությունը… Արցախում շատ-շատ են ազատագրական կռվի ժամանակ ծանր վիշտ, ցնցումներ ապրած ընտանիքները։ Եթե նրանք այն ծանր տարիներին խեղճանային, ընկճվեին, այսօր չէինք ունենա մեր պատմության առայժմ վերջին ու փառահեղ հաղթանակը, չէր լինի օր օրի շենացող Արցախը, չէինք լսի այնտեղ ապրող մեր հարազատների խինդն ու ծիծաղը։

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՕԱԶԻՍԸ

Զորամասում եմ` զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Ռաֆայել Համբարձումյանի, ճաշարանի պետ, ենթասպա Լուսինե Համբարձումյանի և ակումբի պետ, ենթասպա Ազնիվ Նիկալյանի նախաձեռնությամբ զորամասի կին զինծառայողներին «Հայ զինվոր» թերթի միջոցով կանանց միջազգային տոնի կապակցությամբ շնորհավորելու:
Սյունյաց աշխարհի զավակ, մեղրեցի ենթասպա Լուսինե Համբարձումյանը ճաշարանի խոհարարներ Ռոզա Պետրոսյանի և Օվսաննա Ավետիսյանի մասին խոսում է միայն գովեստով.

ՆՎԻՐՈՒՄ

Բուժքույր Ալլա Բարսեղյանն աշխատում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում։ Ուղիղ 40 տարի առաջ էր. Երևանի բժշկական ուսումնարանն ավարտած աղջնակը մի քիչ վախվորած, մի քիչ վարանոտ առաջին անգամ ոտք դրեց Երկաթգծի հիվանդանոց (որն ավելի ուշ վերափոխվեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի) և ցանկություն հայտնեց այստեղ աշխատելու։ Մասնագիտական մի քանի հարց տալուց հետո նորավարտ աղջնակին սիրով ընդունեցին։ Իսկ նա էլ շուտով իր նվիրված ու պարտաճանաչ աշխատանքով արդարացրեց վստահությունը՝ միաժամանակ շահելով աշխատակիցների հարգանքն ու սերը։