Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԻՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՀԱՅՐԸ

Հայր Գևորգյանը որոշել էր մեկնել ռազմաճակատ, որոշել էր կնոջը թողնել իրենց 4-ամյա և 2-ամյա մանկահասակ դուստրերի, 3 ամսական նորածին որդու հետ և մեկնել ռազմաճակատ. «Ես որ չմեկնեմ ու չպաշտպանեմ մեր երկիրը, ուրիշ ո՞վ պիտի անի դա իմ փոխարեն իմ երեխաների խաղաղ ապագայի համար»,- ասաց: Որոշումը կտրուկ էր, հստակ և անբեկանելի:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԻՆ

Դեկտեմբերի 22-ին «Արծիվ» մահապարտների գումարտակի մարտիկ Սպարտակ Մաթևոսյանը դարձավ 75 տարեկան։ Երբ 1992 թվականի օգոստոսի 15-ին հնչեց Վազգեն Սարգսյանի` մահապարտների հավաքագրման նպատակով աշխարհասփյուռ հայությանն ուղղված պատմական կոչը, Սպարտակ Մաթևոսյանը 54 տարեկան էր։ Նրա տարիքի զինվորականները վաղուց արդեն թոշակի էին անցել, բայց մեր հոբելյարը, ինչպես նորակոչիկը, առանց դույզն- ինչ երկմտելու, իրեն բնորոշ համառությամբ զինվորագրվեց և գնաց Հայրենիքը պաշտպանելու։ Այդ հինգ հարյուր, ինչպես այն ժամանակ շատ դիպուկ բնորոշել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ամենանվիրյալ, ամենախիզախ հայորդիների սխրանքը իր նշանակությամբ ոչ միայն իրադարձային ու բեկումնային եղավ ազգային ազատագրական պայքարի` թերևս ամենածանր ու բախտորոշ ժամանակահատվածի համար, այլև` պատմական։

ԱՍՏՂԸ ՉՄԱՐԵՑ...

Ապելյանների տոհմածառի արմատները պատմական Նախիջեւանից են: Երկար դեգերումներից հետո Հայրապետ Ապելյանը տիկնոջ` Սաթիկի հետ, որը ծնունդով Նախիջեւանի Ղազանչի գյուղից էր, առ Աստված տածած իր մեծ հավատով ընտանիք կազմեց Մասիսի շրջանի Նորաբաց գյուղում:

ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՐԵՆՔՈՒՄ ԱՊՐԵԼԸ

Դժվարություններով, մակընթացություններով լիուլի է կյանքը: «Կյանքը Նեւայի պողոտան չէ, որ ամեն ինչ հարթ ու սահուն ընթանա»,- ասում է մեծ գրողը: Ամեն ժամանակաշրջան իրեն հատուկ ու բնորոշ դժվարություններն ունի:
Բագրատ Կանայանի համար այդ դժվարությունները սկսվեցին մանկությունից: Ծնվել է Երեւանում 1945թ.-ին, սակայն մանկության հիշողությունները նրան տանում են Երեւանից շատ-շատ հեռու, հատկապես տպավորվել է անվերջ ձգվող մի ճանապարհ, որ տանում էր նրանց դեպի անհայտություն. 1949թ.-ին իրենց ընտանիքին աքսորեցին Սիբիր: Պատճառը` Դրաստամատ Կանայանի` Դրոյի զարմից լինելն էր:

ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏԸ

Հորեղբոր քառասունքի օրը` հուլիսի քսանվեցին եկավ գյուղ` Ջաջուռ։ Առանց տարբերանշանների զինվորական համազգեստ էր հագին։ Գերեզմանոցից հետդարձի ճանապարհին ինձ թևանցուկ արեց ու ականջիս շշուկով ասաց. «Մամ ջան, վաղը գնում եմ ռազմաճակատ։ Արցախում դրությունը օրհասական է»։
Սեղան էլ չնստեց` շտապում էր։
-Վազգեն Սարգսյանին խոստացել եմ` պետք է ժամը հինգին գնդի տեղակայման վայրում լինեմ,- ասաց ու մնաս բարով ասելով բոլորին` դուրս եկավ։ Հորաքրոջ տղան մեքենայով հասցրեց Երևան։

ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԻՔ

Երջանիկ մարդիկ են իրենց հայրենիքում ծնվածները։ Իհարկե, նրանք էլ զուտ իրենց մարդկային հոգսերն ու մտահոգություններն ունեն, աշխատելու, ապրելու խնդիրները, բայց նրանց հոգին, սիրտը, միտքը մեծ հաշվով հանգիստ է, նրանք յուրայինների մեջ են, իրենց հող ու ջրի վրա, իրենց արմատներին մոտ ու հարազատ□ Բոլորովին ուրիշ է դրսում ծնված հայի վիճակը, եւ բոլորովին այլ, եթե ծնվել, աչք ես բացել Թուրքիայում, Քյաթխա փոքրիկ, բայց շատ գեղեցիկ մի քաղաքում։ Ես վերջիններից եմ։ Ինձ ու իմ նմաններին բաժին է հասել այնտեղ ծնվել, ապրել ու մեծանալ։ Ծնվել, ապրել ու մեծանալ ինքդ քեզ օտար, քո էությանը, քո արմատներին խորթ, մի տեսակ երկփեղկված ներաշխարհով, հոգեբանությամբ□ Երանի մարդու հոգսը միայն հաց ճարելու հոգսը լիներ, բայց երբ դու սկսում ես ապրել ինքդ քեզ գտնելու, ճանաչելու հոգսով, սովորական «ապրել» բայը բոլորովին ուրիշ իմաստ ու բովանդակություն է ստանում։

...ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ՏՂԵՐՔԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայրենասիրությունը այս երկիրը շենացնելն է, երկիրը ծաղկեցնելն է… Հզոր հայրենիք ունենալն է, հողիդ տեր ու զինվոր զգալն է: Հազար դժվարություն եմ տեսել, հազար դառնություն ու հիասթափություն ճաշակել, բայց տխուր կատակով միշտ էլ կրկնում եմ` հազար փետով էլ ինձ ծեծեն, ես իմ երկրից գնացողը չեմ, ու Աստված չանի, թե վտանգվի իմ երկրի խաղաղությունը, էլի կգնամ մարտի դաշտ: