Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Որպես զինվորական՝ ես պարտավոր եմ առանց վիճարկելու կատարել կառավարության որոշումները, իսկ որպես մարդ, որպես քաղաքացի՝ կցանկանայի, որ 18 տարին լրացած բոլոր պատանիների համար ստեղծվեին մեկնարկային հավասար հնարավորություններ։ Կա նաև մեկ այլ խնդիր. 21-22 տարեկան պատանու համար հոգեբանորեն դժվար է ծառայել 18 տարեկանների հետ, առավել ևս՝ 18 տարեկան սերժանտի հրամանատարության ներքո։ Այդուհանդերձ, ինձ համար ամենակարևորը երևույթի բարոյական հնչերանգն է՝ հայրենիքի պաշտպանելու պարտքի առաջ բոլորը հավասար են, հայրենիքի պաշտպանության գործին ստորադասվում է ամեն ինչ։

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԼԻԲԵՐԱԼԻԶՄ

Արցախյան պատերազմի մասնակից, մահապարտների «Արծիվ» գումարտակի մարտիկ Աղասի Կարապետյանը ապրիլի 7-ին ֆեյսբուքյան իր էջում ընթերցողներին էր դիմել օգնության խնդրանքով. «Այսօր` իմ ծննդյան օրը, որը համընկնում է Մայրության և գեղեցկության տոնի հետ, կարծես կրկնակի տոն պետք է լիներ ընտանիքիս ու հատկապես մորս համար, բայց, ցավոք, …հայտնվել եմ մի իրավիճակում, որից չեմ կարողանում միայնակ ելք գտնել:

ԹԱՑԸ ՉՈՐԻՆ ՉԽԱՌՆԵՆՔ

Զինված ուժերում բժիշկը ոչ միայն որակավորում ունեցող մասնագետ է, այլ նաեւ պայքարող ճակատային զինվոր է՝ հանուն առողջության։ Իսկ զինվորին բուժելը, առողջացնելն ու պայքարելը նրա կյանքի համար հերոսություն է։ Ուստի ես ուզում եմ այսօր իմ շնորհակալական խոսքն ուղղել Կենտրոնական կայազորային հոսպիտալի վնասվածքաբանության բաժնի ողջ անձնակազմին՝ գլխավորապես բաժնի վարիչ, մայոր Լևոն Մերուժանի Ժամագործյանին, որը վիրահատեց և ոտքի կանգնեցրեց իմ որդուն։

ՊԱՊՍ ՈՒ ԵՍ

Բենիամին պապս լուռ մարդ է, այնքան լուռ, որ կողքից նայողին կամ նրան լավ չճանաչողին տխուր, անսահման տխուր մարդ կարող է թվալ։ Մարդկանց հետ քիչ է խոսում, տնեցիների հետ՝ նույնպես։ Գուցե շատ է հոգնում, կամ էլ թե չէ մտածում է, որ իր շուրջն ամեն ինչ փոխվել է, և հիմա իրեն այլևս հասկացող չկա… Թերևս իրավունք ունի այդպես մտածելու. նրա երիտասարդ տարիների ընկերները, պատերազմական օրերի զինակիցները վաղուց չկան։ Ինքն արդեն 88 տարեկան է և, բնականաբար, իրեն շատ միայնակ է զգում։

ԹԵ ՏԱՍԸ ՈՐԴԻ ՈՒՆԵՆԱՄ, ՏԱՍՆ ԷԼ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ

Ավետիս Վարոսյանը այնքան էլ վաղուց չէ, որ զորացրվել է։ Բանակից երիտասարդը վերադարձել է 7 պատվոգրով և 2 կրծքանշանով՝ «Հայոց բանակի գերազանցիկ» և «Լավագույն զինվոր մարզիկ»։
-Սկզբում դժվար, շատ դժվար համակերպվեցի,- հիշում է Ավետիսը,- մինչև բանակ զորակոչվելը սովորում էի Երևանի ագրարային համալսարանում և սովորելուն զուգընթաց աշխատում էի՝ փոքր կոլեկտիվի ղեկավարի պաշտոնն էի ստանձնել։ Եվ ահա հայտնվում եմ բանակում, և արդեն ոչ թե ես պետք է ղեկավարեմ, այլ ղեկավարվեմ։

Մարտի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեծ հանդիսավորությամբ կայացավ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ազատամարտի ակնառու հերոսներից մեկի` Մերուժան Մարգարյանի հիշատակի, խնկարկման երեկոն: Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության տեսակետից շատ կարեւոր այս ձեռնարկի մասին պատմեցին հանրապետական ԶԼՄ-ներից շատերը, այդ թվում սիրված ու սպասված «Հայ զինվորը»:

ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ՓՈՔՐԻԿ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

Շարունակվում են տոնական միջոցառումները հայոց բանակի 21-րդ տարեդարձի առթիվ։ Վերջերս իմ հեղինակային «Սյունյաց աշխարհի թագավորությունը» նկարազարդ հեքիաթի գրքերով հյուրընկալվել էի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարան։ Եռագույն դրոշները պարզած, զինվորական համազգեստներով մանկապարտեզի սաները մեկիկ-մեկիկ ծաղիկներ դրեցին Սպարապետի դիմանկարի առջև, ապա իրենց դաստիարակների հետ ուղևորվեցինք զորամաս։ Խրոխտ քայլերով բեմ բարձրացան և ռազմահայրենասիրական բոցաշունչ երգերով խանդավառեցին ողջ սպայական անձնակազմին։ Նրանց ծափողջույններով նվագակցում էին զինվորները։