Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ՈՎ է ՍԿՍՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Խոսելով Վիետնամական պատերազմի մասին՝ ամերիկացի գեներալ Ուիլյամ Ուեստմորլանդը, որը 1964-1968թթ. եղել է Վիետնամում ամերիկյան զինված ուժերի հրամանատարը, ասել է.
-Պատերազմ զինվորականները չեն սկսում։ Պատերազմ սկսում են քաղաքական գործիչները։

ԴՈՒՔ ԷԼ ՓՈՐՁԵՔ

Ֆրանսիական Դիրեկտորիայի անդամ Լուի Լավերիերը (1754-1824) ուզում էր քրիստոնեությունը փոխարինել «թեոֆիլանտրոպիայով» (բառացի՝ «աստվածամարդասիրությամբ»)։ Ֆրանսիացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Նապոլեոնի արտաքին գործերի նախարար Շարլ Մորիս դե Թալեյրանը (1754-1838) պատասխանում է նրան.
-Դե ինչ, եթե ուզում եք նոր կրոն հիմնել, ապա փորձեք թույլ տալ, որ ձեզ խաչեն, և երրորդ օրը հարություն առեք։

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ԽՈՒՄԲԸ ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ԵՒ ԴԵՐԻԿԻ ՄԱՐՏԵՐՈՒՄ

Համաձայն «Արաքս» հանդեսում տպագրված «Վանի անցքերը» խորագիրը կրող հոդվածաշարի, օսմանյան իշխանությունների վրա նկատելի տպավորություն է գործել և մեծ զայրույթ պատճառել 1895 թ. աշնանը Սարայ-Բողազքյասանի կռիվներում հայերի դրսևորած հանդգնությունն ու նրանց կողմից բազմաթիվ թուրք զինվորների և քուրդ ազդեցիկ ցեղապետների գնդակահարելու իրողությունը: Հոդվածագրի հավաստմամբ` կռիվները «…մեծ սարսափ էին ձգել թե կառավարության և թե թուրք ու քուրտ խուժանի վրայ, որոնք հավատացել էին, թե արտասահմանից 5000-ից ավելի կաչախներ (ավազակներ) եկել են Վան: Վանը սուլթանի մտատանջության առարկան դարձավ»:

ՏԵՂԻՆ Է ԱՍՎԱԾ

1946թ. փետրվարի 12-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Հ. Տրումենի հետ հանդիպումից հետո Անգլիայի վարչապետ Ու. Չերչիլը լրագրողներին հայտարարեց՝ «Առանց մեկնաբանությունների» («No comment»), և պարզաբանեց, որ այդ արտահայտությունն ընդօրինակել է իր խորհրդական, ամերիկացի դիվանագետ Սամներ Ուելսից (1892-1961)։

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ԽՈՒՄԲԸ ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ԵՎ ԴԵՐԻԿԻ ՄԱՐՏԵՐՈՒՄ

Քրդերն այդ ժամանակ մոսին հրացանին դեռևս ծանոթ չէին, և այդ պատճառով նրա հեռահարությունը, ֆիդայիների անվրեպ հարվածները կաշկանդել են նրանց գործողությունները ու զարմանք և վախ հարուցել:
Աշնանային ցրտաշունչ օրերն էին, տեղացող առատ ձյունը, ցուրտն ու քամին մեծապես դժվարացնում էին թուրք կանոնավոր զորաջոկատների և քուրդ հրոսակախմբերի օղակներում մարտնչող հայդուկների ազատ տեղաշարժերը: Երկու օր թուրք-քրդերի բազմաթիվ գրոհները խափանելուց հետո, մարտախումբը զոհ տալով 6 մարտիկների, կռվի երկրորդ օրվա ուշ երեկոյան անկասելի հարվածով դուրս է գալիս շրջափակումից:

ԱՐՔԱՅԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ

Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդ Եվպատորը (Մեծ) գահ է բարձրանում 11 տարեկանում։ Նրա մայրը մի քանի անգամ փորձում է սպանել որդուն, ու վերջինս ստիպված փախչում է լեռները, զբաղվում որսորդությամբ, իսկ հետո գալիս քաղաք ու ծպտվելով ծառայության է անցնում քարավանատերերի մոտ։ 14 տարեկանում Միհրդատ Եվպատորը տիրապետում էր 22 (!) լեզուների և քարավանի հետ ոտքի տակ էր տվել համարյա ամբողջ Փոքր Ասիան։

Հռոմեացի պատմիչ Տիտա Լիվիոսը գրում է, որ Հաննիբալը երկիրը թալանելիս հրամայում է ձեռք չտալ հռոմեացի զորավար Ֆաբիոսի կալվածքը։ Հռոմեացիները մտածում են, որ Ֆաբիոսն ինչ-որ գաղտնի ծառայություն է մատուցել Հաննիբալին, և նրա հեղինակությունն ընկնում է։ Զորավարին մեղադրում են վախկոտության համար, ապա հետ են կանչում Հռոմ՝ «զոհաբերության մասնակցելու» պատրվակով։