Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը (ծնվ. 1954թ.), խոսելով 2003թ. Իրաքում պատերազմի դեմ հանդես եկող երկրների մասին, ասել է.
-Ռուսաստանին՝ ներել, Գերմանիային՝ անտեսել, Ֆրանսիային՝ պատժել։

ԶԻՆՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

«Զենք վերցրած մի ամբողջ ժողովուրդ իր մեծությամբ հավասարազոր է կայսրին»,- ասել է Ավստրիայի պետական կանցլեր, իշխան Վենցել Անտոն ֆոն Կաունիդը (1711-1794) կայսր Հովսեփ Երկրորդին՝ նկատի ունենալով հեղափոխական Ֆրանսիան։
«Զինված ժողովուրդ» արտահայտությունը առաջինը գործածել է Հովսեփ Փլաբիոսը (37-95) իր ինքնակենսագրության մեջ։

Հայաստանում մինչեւ Հռոմեական տոմարի անցնելն ընդունված է եղել Հայկական օրացույցը։ Սակայն, ըստ Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, մեր թվարկության 122□ին հայերը հարկադրված են եղել ընդունել Գրիգորյան օրացույցը կամ տոմարը, բայց ժամանակավորապես։

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԲՈՂՋ ՈՍԿԻՆ

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ չինացի մի խումբ մեծահարուստներ ԱՄՆ Դաշնային պահուստային բանկին (ԴՊԲ) երկար ժամանակով ի պահ են տալիս մեծ քանակով ոսկի: Փոխարենը ստանում են փաստաթղթեր, որոնք հաստատում են ժամկետի ամբողջ ընթացքում եկամուտ ստանալու իրենց իրավունքը և ժամկետի ավարտին ԴՊԲ` ոսկին վերադարձնելու պարտավորությունը:

Առանց պատմական խոր ուսումնասիրության անդրադառնանք Ադրբեջանի և ադրբեջանցիների ներկայիս գլխավոր հոգեբանական և գաղափարախոսական խնդրին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի Հանրապետություն կոչվածը, լայն առումով, թուրքական նախագիծ էր, որը կյանքի կոչվեց 1918թ.:

ՄԵՂԱՎՈՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԲՌՆԱՊԵՏԸ

«Եթե մի ամբողջ երկիր թույլ է տվել, որ իրեն կառավարի բռնապետը, ապա դրա համար չի կարելի մեղադրել միայն բռնապետին»,- 1944թ. հուլիսի 28-ին ասել է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄԵՌՆԵԼ

Հռոմեացի պետական գործիչ, զորավար, գրող Գայոս Հուլիոս Կեսարին (մ.թ.ա. 100-44) առաջարկում են թիկնապահներով շրջապատվել։ Նա պատասխանում է.
-Ավելի լավ է մի անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան։