Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

«ԽԱԹԱՎԻՆԻ ԵՒ ԱՎԵՐԱԿ ՋՐԱՂԱՑԻ» ԿՌԻՎՆԵՐԸ

Մինչ համիդիեի գնդերն ու քրդական աշիրեթները կհասնեին դեպքի վայր, հայ մարտիկները հասնում են Խաթավին սարը և որոշում գիշերել: Հաջորդ օրը, լույսը բացվելուն պես, համիդիեի գնդերն ու աշիրեթները պաշարում են Խաթավին սարը և առանց փոքր-ինչ դադար առնելու գրոհում են ֆիդայիների վրա: Այդ օրը քրդերը նախորդ կռվի համեմատ ավելի կատաղի ու համարձակ են գործում: Հայ մարտիկները, մինչև կեսօր հետ մղելով քրդերի՝ մեկը մյուսին հաջորդող գրոհները, կարողանում են ամուր պահել իրենց դիրքերը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԾ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերջին տասնամյակում կտրուկ ավելացել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում մարտական գործողությունների, այդ տարիներին հայ և ասորի գաղթականության վիճակի, հայերի ցեղասպանության վերաբերյալ թուրք և ադրբեջանցի պատմաբանների ուսումնասիրությունները: Ինքնին հասկանալի է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրում է միտումնավոր խեղաթյուրման և նույնիսկ շատ հայտնի պատմական փաստերի ակնհայտ կեղծման բնույթ: Բանն այն է, որ մոտենում են երկու նշանավոր պատմական տարեդարձներ, որոնք նշվելու են գրեթե բոլոր պետություններում` Առաջին համաշխարհային պատերազմի (2014 թ.) և հայերի ցեղասպանության (2015 թ.) 100-ամյակները:

ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Մի միջադեպ տեղի ունեցավ 1954թ. մայիսի 8-ին: Ըստ ԱՄՆ նախագահ Դ.Էյզենհաուերի թույլտվության՝ ամերիկյան 91-րդ ռազմավարական հետախուզական թևը, որը տեղակայված էր Օհայո նահանգի Լոկբուրն բազայում, ստացավ շտաբների պետերի կոմիտեի հրամանը, մի քանի «ԿՍ-97» օդային լիցքավորողներ ու «ՌԲ-47Ե» հետախուզական ինքնաթիռներ ուղարկել Ֆայերֆորդ բրիտանական թագավորական ավիաբազա: Այդ օրվա թռիչքը առաջին հանձնարարությունն էր:

ԹԱԳԱՎՈՐԻ ԽՈՀԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Մոնղոլական պետության իշխան (ղեկավար) Աբաղան (?- 1282) 1277թ. դաժանորեն պատժում է Փոքր Ասիայի թուրքերին և իր դաշնակից հայոց թագավոր Լևոն Գ-ին առաջարկում Իկոնիայի սելջուկյան սուլթանության երկրները միացնել Կիլիկիային։ Սրանով Աբաղան ուզում էր իր տերության արևմտյան սահմանները ապահովել հայերի ուժերով։
Սակայն Լևոն Գ-ն հրաժարվում է այդ պարգևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի՝ այդքան մեծ տերությունը շրջապատող թշնամիներից պաշտպանելու համար։

«ԽԱԹԱՎԻՆԻ ԵՎ ԱՎԵՐԱԿ ՋՐԱՂԱՑԻ» ԿՌԻՎՆԵՐԸ

1898 թ. տեղի ունեցած ՀՅԴ 2-րդ Ընդհանուր ժողովն ընդունում է ուժերի կենտրոնացումը Երկրի մեջ որոշումը: Համաձայն այդ որոշման, ՀՅԴ-ն հրաժարվում է ֆիդայական-պարտիզանական կռիվներ մղելու մարտավարությունից և պատրաստվում Երկրի առավել կարևորագույն վայրերում (Բարձրավանդակ (Սասուն), Վասպուրական) ուժերի կենտրոնացմանը` ընդհանուր ապստամբության կազմակերպման համար: Սասունը փաստորեն ընտրվում է որպես հայ ազատագրական պայքարի միջնաբերդ, որտեղ պիտի կենտրոնանային կուսակցության մարտական ուժերը:

Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՖՐԱՈՒ ՕԼԳԱ

1945թ. նոյեմբերի 14-ին «Դեր Կուրիեր» թերթում տպագրվեց «Շքանշան Օլգա Չեխովային» հոդվածը, որում ասվում էր. «Տարիներ շարունակ նա իր վտանգավոր խաղն էր վարում՝ չբացահայտվելով գեստապոյի կողմից։ Միայն վերջին օրերին, երբ Կարմիր բանակը կռվում էր Բեռլինի մատույցներում, ձերբակալվում է նրա վարորդը, իսկ ինքը կարողանում է ձերբակալությունից խուսափել»։ Տեղեկությունները, որ Չեխովան հետախույզ էր, բացի այդ թերթից, կան նաև այլ իրազեկ աղբյուրներում, այդ թվում Վ. Ֆրիշաուերի՝ անգլիական «people» ամսագրում տպագրված հոդվածը։ Արևմտյան մամուլում նրան անվանում էին «ռուս լրտեսուհի, որն իրեն ենթարկեց Հիտլերին», «նացիստական ռայխի թագուհի»։

ՄԻԳ-15

1951թ. սկզբներից ամերիկացիները շարունակում էին հետախուզական թռիչքները Խորհրդային Միության օդային տարածքներում՝ ներխուժելով բոլոր կողմերից: Ապրիլի 9-ին ամերիկյան «ՌԲ-45Ց» հետախուզական ինքնաթիռը, թռչելով Ճապոնիայից, ներխուժեց Կորեայի օդային սահման և քիչ էր մնում խոցվեր խորհրդային կործանիչների կողմից:
1951թ. նոյեմբերի 6-ին խորհրդային Խաղաղօվկիանոսյան նավատորմի 88-րդ գվարդիական կործանիչային ավիագնդի օդաչուներ` ավագ լեյտենանտներ Ի.Լուկաշևը և Մ.Շուկինը «Լա-11» կործանիչներով, այլ տվյալներով` «ՄիԳ-15»-ով, Ճապոնական ծովի վրա խոցեցին ամերիկյան «Փ2Վ Նեպտուն» ծովային հետախույզին: Ամերիկյան ինքնաթիռի անձնակազմը զոհվեց: