Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱԼԱԲԻՆՈՅՈՒՄ ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը` «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկուսուկեսամյա ուսումնական ծրագրի շրջանավարտների երդմնակալությունը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղեկալ Գաբրիել Բալայանը։ 33 ունկնդիրները քաղաքացիական բուհերում սովորելու ընթացքում հաճախել են նաև ռազմական համալսարան և սպայական կրթություն ստացել։

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՌՈ Է ՀԱՆՁՆԵԼ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ

2018թ. օգոստոսի 1-ին, ռազմական ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում, քաղաքացի Ս.Պ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ պահեստատուփ՝ 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 1 երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հակատանկային ական, 600 հատ 7.62 մմ և 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ:

«ՁԵՐ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»

Ռազմական բժիշկներն ու օդաչուները, կապավորներն ու հրետանավորները, հետախույզներն ու հրաձիգները, սակրավորներն ու տանկիստները կանգնած են կողք կողքի: Զինվորականի դժվարին մասնագիտությունը նրանք ընտրել են չորս տարի առաջ, իսկ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու անվանական դաշույնները: Արդեն գիտեն՝ որտեղ են ծառայելու, եւ պատրաստ են կյանքի նոր փուլին:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Նրանք ընտրել են ռազմիկի մասնագիտությունը: Չորս տարում ձեռք են բերել ենթականերին ուսուցանելու եւ դաստիարակելու հմտություններ, հրամանատարական եւ կազմակերպչական ունակություններ, պատասխանատվություն, ամուր կամք, պատվախնդրություն եւ անսահման սեր գործի նկատմամբ: Հիմա պատրաստի մասնագետներ են: