Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Հուլիսի 18-ին, ժամը 9:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք) կանցկացվի պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարված մրցույթի 3-րդ փուլը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել ապաքինվող երիտասարդների հետ:

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ-2018» ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ

Հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա կմեկնեն ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը:

ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2018թ. ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-ից 19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

ՌԴ ԶՈՒ ԳՇ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը` ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

ԵՌԱՄՍՅԱԿԻ   ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորումում տեղի ունեցավ 2018թ. ուսումնական տարվա երկորդ եռամսյակի արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության հարցեր: