Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ



Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՀուլիսի 18-ին, ժամը 9:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք) կանցկացվի պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարված մրցույթի 3-րդ փուլը:

Մրցույթի 3-րդ` հարցազրույցի փուլում գնահատվում է հետևյալը.

1) զորակոչիկների կոլեկտիվում աշխատելու ունակությունը և փորձը,

2) նրանց ստեղծագործական ունակությունները:

Մասնակիցներն իրենց հետ կարող են բերել ցանկացած տեղեկատվական նյութեր և միջոցներ (օլիմպիադաների դիպլոմներ, մրցանակներ և այլն), այդ թվում տեսաձայնաշարային, որոնք կարող են օգնել իրենց 3-րդ փուլի ընթացքում:

Հարցերի համար գործում է հեռախոս՝ +374 10 668166:

Խորագիր՝ Նորություններ


17/07/2018