Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ



ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸՕգոստոսի 2-ին տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկուսուկեսամյա ուսումնական ծրագրի շրջանավարտների երդմնակալությունը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղեկալ Գաբրիել Բալայանը։ 33 ունկնդիրները քաղաքացիական բուհերում սովորելու ընթացքում հաճախել են նաև ռազմական համալսարան և սպայական կրթություն ստացել։ Առաջիկա օրերին նորանշանակ լեյտենանտները վիճակահանությամբ կընտրեն մշտական տեղակայման վայրն ու մի քանի օրից կմեկնեն զորամասեր։ Նրանք պատրաստվում են իրականացնել մարտական հերթապահություն՝ ղեկավարելով առաջնագիծը հսկող ստորաբաժանումներ։

Խորագիր՝ Նորություններ


02/08/2018