Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմը այցելել էր Բալահովիտի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ կազմակերպվել էր 2016 թ․ քառօրյա պատերազմում զոհվածների ոգեկոչման արարողություն: Խնկարկումից հետո դպրոցի սաները զոհված տղաներին նվիրված կատարումներով հանդես եկան: Այնուհետեւ ելույթ ունեցան խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին:

ԾՆՎԵՑԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Քեզ կերտեց ժողովուրդը: Դու նորօրյա լեգենդ պիտի դառնայիր, մաքառումի ու պանծալի հաղթանակների խորհրդանիշը և մինչև վերջ պիտի հավատարիմ մնայիր քո տեսակին` Սպարապետի հաղթող տեսակին:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Հայ- ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները և Լոռու մարզի Կաթնաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այցելուներին ներկայացվել է ազգային բանակի սպայական կադրերի պատրաստման մայր կրթօջախի պատմությունը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Ապրիլի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի համատեղ բրիֆինգը: