Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆԱպրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության՝ մարտի 28-ից ապրիլի 2-ը ԱՄՆ կատարած այցի արդյունքները:

Խորագիր՝ Նորություններ


09/04/2019