Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱպրիլի 6-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Հայ- ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները և Լոռու մարզի Կաթնաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այցելուներին ներկայացվել է ազգային բանակի սպայական կադրերի պատրաստման մայր կրթօջախի պատմությունը: Երիտասարդները ծանոթացել են ուսումնական գործընթացին, զինվորական մասնագիտություններին, կուրսանտի առօրյային և կենցաղին: Խմբերը եղել են տարբեր ֆակուլտետներում, ստորաբաժանումների Պատվո անկյուններում, ծանոթացել ուսումնանյութատեխնիկական բազային, ինչպես նաև այցելել են թանգարան, տեղեկացել Արցախյան ազատամարտի տարեգրությանն ու  պատերազմի ժամանակ գործածված զենքերի նմուշներին: Հյուրերը կրակային պատրաստության ամբիոնի վարժասարքերից կատարել են հրաձգություն:

Խորագիր՝ Նորություններ


09/04/2019