Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

17-10-1

Այդ մասին հայտնել է երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Ալի Մոխսեն ալ Ախմարը: Ինքը` գեներալն ընդիմության կողմն էր անցել դեռ 2011 թվականի մարտին:
Նրա խոսքով, երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին չենթարկվող զինվորականների նպատակն է դադարեցնել նախագահի և նրան հավատարիմ զորքերի կողմից իրականացվող լայնածավալ բռնությունները:

«ՄԵՆՔ ԿԱՎԵՐԵՆՔ ՔԱԴԱՖԻԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՄԵՆ ԻՆՉ»

Երկրի մայրաքաղաք Տրիպոլիում լիբիական հեղափոխության առաջնորդի՝ 6.000 քառակուսի մետր տարածք ընդգրկող Բաբ էլ-Ազիզիա նստավայրի պարիսպն ավերելու ընթացքում նման հայտարարություն է արել երկրի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը և հավելել, որ դրանց փոխարեն Լիբիայում այլևս կկառուցվեն միայն խաղաղ նշանակության շինություններ: Միաժամանակ, Տրիպոլիում աստիճանաբար վերսկսվում են Քադաֆիի կողմնակիցների բողոքի ակցիաները, որոնք դադարել էին օգոստոսի վերջին, երբ ապստամբները գրավեցին Լիբիայի մայրաքաղաքը:

ՔԵՆԻԱՅԻ ԲԱՆԱԿԸ ՄՏԵԼ Է ՀԱՐԵՎԱՆ ՍՈՄԱԼԻԻ ՏԱՐԱԾՔ

Քենիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրականացվում է իսլամական «Ալ Շաբաբ» կազմակերպության գրոհայինների վնասազերծման գործողություն և հայտնի չէ, թե բանակային ստորաբաժանումները երբ կհեռանան Սոմալիի տարածքից:
Այս կազմակերպության մարտիկները կասկածվում են երկու պետությունների սահմանին գտնվող փախստականների ճամբարից «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության երկու իսպանուհի աշխատակցուհիների առևանգման մեջ:

ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԲԱՂԴԱԴՈՒՄ ԿՄՆԱ 160 ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Պենտագոնի կարծիքով, այդքան անձնակազմը բավարար է` պաշտպանելու Իրաքում ԱՄՆ դեսպանատունը:
Նախկինում քննարկվում էր զորքերի դուրսբերումից հետո էլ Իրաքում թողնել մինչև 5.000 հոգի անձնակազմ ունեցող ամերիկյան զորախումբ, որն Իրաքի զինված ուժերի ուսուցումն իրականացնելուց զատ, պետք է դիմակայեր նաև Իրաքում իր ազդեցությունը մեծացնելու՝ Թեհրանի փորձերին:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 119 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական այս երևույթն ամենից շատ տարածված է պարտադիր ժամկետային զինծառայողների շրջանում, որոնցից 59 հոգի վերջ է տվել իր կյանքին: Ինքնասպանության է դիմել նաև 14 սպա:

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՊԱՐՏՔ Է ՆԱԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին նոր մեղադրանք է առաջադրվել, որը վերաբերվում է 1990-ական թվականներին նրա ղեկավարած «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի ՌԴ պաշտպանության նախարարությանը չվճարած շուրջ 405,5 միլիոն ԱՄՆ դոլար պարտքին, որը նա հետագայում ձևակերպել էր որպես Ուկրաինայի պետական պարտք:
Այս քրեական գործի վարույթը Ռուսաստանում ժամանակին կասեցվել էր վաղեմության ժամկետի պատճառով:

ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՏԱՐԱԾՔ

Սիրիացի 50 զինվորից կազմված ստորաբաժանումն Այնճար քաղաքի մերձակայքում շուրջ 150 մետր խորացել է Լիբանանի տարածք, դիրքավորվել շրջակայքի վրա իշխող բլրին և հետ դարձել միայն լիբանանյան բանակի միջամտությունից հետո: Սիրական ստորաբաժանման հրամանատարությունը որևէ կերպ չի մեկնաբանել իր գործողությունները: Վերջին ամիսներին սիրիական ստորաբաժանումները, հետապնդելով փախստականներին, մի քանի անգամ հատել են պետական սահմանը: