Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ-Ը ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐԸ

Ամերիկյան Pantex ձեռնարկությունում ավարտվել է Սառը պատերազմի տարիներից մնացած B53 դասի վերջին խոշորագույն ատոմային ռումբի կազմաքանդումը: B53 վիթխարի ռումբերի կազմաքանդումը ԱՄՆ-ը սկսել է դեռ 1980-ական թթ., սակայն ընդհուպ մինչև 1997թ. դրանք գտնվել են երկրի ռազմավարական ատոմային ուժերի զինանոցում:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ Է»

Ներկայումս Հայաստանը կյանքի առանցքային` ռազմական, տնտեսական, դատա-իրավական, կրթական ոլորտների արմատական բարեփոխումների փուլում է: Թեեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեր ծրագրերում լուրջ սրբագրումներ մտցրեց, դա մեր բանակաշինության վրա ոչ մի կերպ չազդեց:
Զինված ուժերում արմատական բարեփոխումներն ուղղված են բանակի արդիականացմանը: Դա ենթադրում է նոր կադրերի պատրաստում, սպառազինության արդիականացում, ժամանակակից հրամանատարական մարմինների ստեղծում, համապատասխան համալրմամբ առավել շարժունակ ստորաբաժանումների ձեւավորում:

ԵՐԿՈՒ ՈՍԿԻ ԵՒ ՄԵԿ ԱՐԾԱԹ

ՀՀ ԶՈՒ զինծառայողների 8 հոգանոց պատվիրակությունը հոկտեմբերի 1-9-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ երկրների 8-րդ սպարտակիադային եւ նվաճեց 3 մեդալ՝ 2 ոսկի եւ 1 արծաթ: ԱՊՀ երկրներից մրցումներին մասնակցում էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ուկրաինան: Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցությունից՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

ՎՐԱՍՏԱՆԸ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ

Այս գործընթացին առչվող հարցերի քննարկման նպատակով հոկտեմբերի 27-ին երկրորդ անգամ Թբիլիսի կժամանի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետություններում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Դաշինքի բարձրաստիճան ներկայացուցչի այցի առիթով արդեն իսկ կայացել է Վրաստանի փոխարտգործնախարարի մամուլի ասուլիսը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԻ ՍՏԱՆԱ

ՌԴ պաշտպանության նախարարությունում մշակված վարձատրման նոր կարգի կիրառման համաձայն, ի թիվս այլ նորամուծությունների, աշխատավարձն այլևս կվճարվի ոչ թե ընթացիկ ամսվա երրորդ տասնօրյակում, այլ հաջորդ ամսվա ընթացքում, հնարավոր է, որ բոլոր զինծառայողների վարձատրությունը մեկ ամիս ուշանա:
Տեղերում զինվորական ֆինանսիստները դժվարանում են հստակ ժամկետներ նշել, սակայն պարզ է, որ նոյեմբերի սկզբին աշխատավարձ չի լինի:

ՊԱՅՔԱՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ, հակառակ գերատեսչական ենթակայության բոլոր նախադպրոցական հաստատությունները տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշռին փոխանցելու վերաբերյալ նախագահ Մեդվեդևի կարգադրության, տեղական իշխանությունները հրաժարվում են իրենց հաշվեկշռին վերցնել ՊՆ ենթակայության 491 մանկապարտեզից 104-ը` պատճառաբանելով նորոգման ու պահպանման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը:

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՎ ԳԵՐՎԵԼ Է 200 ԳՐՈՀԱՅԻՆ

Առգրավվել է նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք և ավելի քան 400 կիլոգրամ պայթուցիկ: Այսպիսին են վերջին շաբաթվա ընթացքում երկրի արևելքում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի ձեռնարկած երկու լայնածավալ գործողությունների արդյունքները:
Միջազգային ուժերի հրամանատարության հավաստմամբ, այդ գործողություններն ուղղված էին թալիբների, ինչպես նաև «Հաքանի» խմբավորման զինյալների դեմ: