Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԱՏԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Լիբիայում մարտական գործողություններին մասնակից պետությունների զինված ուժերի շտաբի պետերի՝ Կատարում գումարված խորհրդակցությունում երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Համադա բեն Ալի ալ-Ատիյան առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ Կատարի բանակի հարյուրավոր զինծառայողներ Լիբիայի ազգային անցումային խորհրդի ուժերի կազմում կռվել են Քադաֆիի վարչակարգի տապալման համար:

Ո՞ՒՄ ՍԻՐՏՆ Է ՑԱՎՈՒՄ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Վերջերս որոշ մարդիկ, շահարկելով բանակում սպանված կամ ինքնասպան եղած զինվորների ծնողների վիշտը, փորձում են քաղաքական նպատակներով վարկաբեկել բանակը: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարության քննարկումով էլ սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հոկտեմբերի 22-ի հաղորդումը: Ա.Հովհաննիսյանի ընդդիմախոսը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր, իսկ հաղորդումը վարում էր Աննա Իսրայելյանը:

ՄԻ՛ ՏՐՈՐԵՔ ՅՈՒՐԱՅԻՆԻ ՑԱՎԸ

Անկախ պետականություն կերտելու, արեւի տակ սեփական տարածքը նվաճելու, բարեկեցիկ, օրինավոր ու պաշտպանված պետություն կառուցելու այս բարդ ու կորստաշատ ճանապարհը, որով անցնում ենք հիմա, շատ ազգեր հաղթահարել են տասնամյակներ, հարյուրամյակներ առաջ, անցել են նույն դժվարությունների միջով, սխալվելով ու շտկելով սխալները, ձախողվելով ու նվաճելով, կորցնելով ու գտնելով։ Մեզ թերեւս ավելի ծանր ճակատագիր բաժին ընկավ. մեր անկախությանը նախորդեց ավերիչ երկրաշարժը, մեր անկախությունը «նշանավորվեց» պարտադրված պատերազմով։ Մեր բանակաշինությունը սկզբնավորվեց ազատագրական կռվի բոցերում։ Հաղթանակած պատերազմից հետո մենք բառացիորեն գոյատեւման խնդիր էինք լուծում՝ սահմանին ու երկրի ներսում՝ կիսաֆիդայական բանակով, տնտեսական ճգնաժամի, սովի, ցրտի, զրկանքի, գաղթականների ու աղետյալների հոգսերի անհատնում բեռը ուսած ժողովրդի գերմարդկային ջանքերով։

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼ Է ՌԷՊ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

Ռուսաստանը Իրանին մատակարարել է ռադիոէլեկտրոնային պայքարի շարժական միջոցներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ` ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը: Նրա խոսքով, մատակարարված միջոցները բացառապես պաշտպանողական համակարգեր են:
Երկկողմանի պայմանավորվածության համաձայն` Իրանը ստացել է «Ավտոբազա» ՌԷՊ համալիրներ: Դրանք հիմնականում կիրառվում են ռադիոազդանշաններ հայտնաբերելու համար, այդ թվում այնպիսի օբյեկտներից, ինչպես ինքնաթիռների ռադարներ, զենքի կառավարման ռադարներ և այլն:

ԳԵՐՀԶՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ` ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Ռուսական բանակը ցանկանում է սպառազինության վերցնել գերհզոր համակարգիչ: «Սպառազինության զարգացում» դաշնային ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ նոր գերհզոր բազմաատոմային միկրոպրոցեսորի արտադրության համար:
Նոր միկրոպրոցեսորի արտադրողականությունը պետք է կազմի մինչև 150 միլիարդ գործողություն վայրկյանում, ինչի համար կօգտագործվեն 8-12 ատոմներ: Մինչ այժմ նման արտադրողականությամբ համակարգիչներ ստեղծվել են, սակայն նույն արդյունքը ստացվել է մի քանի հզոր միկրոպրոցեսորների համակցմամբ: Իսկ այժմ նույն գործողությունները կկատարի մեկ միկրոպրոցեսորը` նախկին մի քանիսի փոխարեն:

ԻՐԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ ԵՆ ՄՇԱԿԵԼ

Իրանում անձայն զենք են մշակել էլեկտրամագնիսների հիման վրա: «Ռելսոտրոնները» մշակվել են որպես անձնական զենք: Դրանք կրակելիս օգտագործում են ոչ թե վառոդ, այլ էլեկտրամագնիսների ուժը:
Կրակելիս մետաղյա փամփուշտը արագացվում է ուղղորդող ռելսերով, մինչև 330 մետր վայրկյանում արագություն է ստանում էլեկտրական էներգիան կինետիկի վերածելու շնորհիվ: Քանի որ փամփուշտի սկզբնական արագությունը ձայնի արագությունից ցածր է, այն թռչում է միանգամայն անձայն:

ՌՈՒՍԱԿԱՆ Ми-28Н-Ը ՊԱՐՏՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ AH-64D-ԻՆ

Ռուսական Ми-28Н հարվածային ուղղաթիռը պարտվել է ամերիկյան AH-64D Apache Longbow ուղղաթիռին Հնդկաստանի զինված ուժերի համար 22 մարտական մեքենա մատակարարելու համար հայտարարված միջազգային մրցույթի եզրափակիչում:
Հնդկական կողմը որոշել է գնել ամերիկյան ուղղաթիռներ 2010թ. վերջին երկու նմուշների միջև անցկացված համեմատական փորձարկումներից հետո: Հնդիկ զինվորականները նշել են, որ իրենց որոշումը քաղաքական որևէ ենթատեքստ չունի, այլ հիմնավորված է փորձարկումների կոնկրետ արդյունքներով: