Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

Ս.թ. հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ-ում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից երկրների ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի պետերի կոորդինացիոն կոմիտեի անդրանիկ նիստը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի հանրապետությունների զորատեսակի պետերը։
Աշխատանքային նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ կոորդինացիոն կոմիտեի կանոնակարգային գործունեությունը՝ ռադիացիոն եւ քիմիական աղետների համատեղ դիմագրավման, զորատեսակում վերջերս կատարված փոփոխությունների, նոր արտադրական հատուկ նմուշների, մարտավարատեխնիկական բնութագրերի, ինչպես նաեւ առաջավոր փորձի փոխանակման եւ մասնագետների հետագա վերապատրաստման հարցերը։ Պլանավորվեց հետագայում ավելի զարգացնել համագործակցությունը եւ հաջորդ տարի նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում։

ԱՌԱՆՑ ԾՐԱԳՐԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ

Փոխգնդապետ Ա. Սմբատյանի հրամանատարությամբ գործող զորամասում եղանք Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նախօրեին` լավ իմանալով, որ զորամասի որոշ ստորաբաժանումներ գործուղված են մասնակցելու տոնական զորահանդեսին։ Արդյոք դա ազդեցությո՞ւն է ունեցել մարտական պատրաստության գործընթացի վրա` ահա այն հարցը, որը հետաքրքրում էր մեզ։
-Ուսումնական ծրագիրն իրականացվում է առանց շեղումների,- ասաց զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ա. Ասատրյանը։ Նա ընդհանուր առմամբ գոհ էր տարվող ուսումնական աշխատանքներից եւ նշեց, որ 2010թ. տարեվերջյան եւ այս տարվա ձմեռային-գարնանային ուսումնական փուլի «բավարար» գնահատականները լիարժեք են ու քննություններն ընդունող հանձնաժողովների անաչառության վկայություն։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ` ՄԵԾ ՔԻՐՍԻ ԳԱԳԱԹԻՆ

Օրերս ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժինը նախաձեռնեց երկօրյա ուխտագնացություն դեպի Մեծ Քիրսի գագաթ (2742մ): ԼՂՀ անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձին նվիրված արշավը ուներ նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհուրդը, քանի որ արշավին մասնակցում էին ոչ միայն Արցախի տարբեր շրջանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլեւ Վրաստանից, Հայաստանից եւ պաշտպանության բանակի զինծառայողներից կազմված խմբեր: Արշավին մասնակցում էր նաեւ կանանց ջոկատը` բաղկացած նախկին ազատամարտիկ-վետերաններից:

ԿԱՊԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Այս տղաները կապի ուսումնական զորամասի լավագույն զինծառայողներից են: Ամիսների քրտնաջան պարապմունքների արդյունքում նրանք յուրացրել են զինվորի ծառայողական «այբուբենը», այժմ էլ կատարելագործում են մասնագիտական հմտությունները: Նրանց մի մասը ուսումնական փուլի ավարտին կտեղափոխվի տարբեր զորամասեր: Այսօրվա ստացած գիտելիքների որակից կախված է նրանց հետագա ծառայության ողջ ընթացքը:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ

Մի քանի օրից ողջ հայությունը Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում կնշի մեր համաժողովրդական ամենանվիրական տոնը, որը հայոց նորագույն պատմության ամենապայծառ էջն է: Երկու շաբաթ առաջ մենք արդեն ազգովի նշեցինք Արցախի անկախության քսանամյակը: Գրեթե նույն օրերին, երբ ստեղծվում էր նոր ու անկանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակ, որն իր հետ բերում էր բազմաթիվ վտանգներ և սպառնում էր հայ ժողովրդի ամենակենսական շահերին, արցախահայության ֆիզիկական գոյությանը, հայկական երկու պետությունները միջազգային բոլոր նորմերին համապատասխան և համաժողովրդական միակամ որոշմամբ հայտարարեցին այսուհետև իրենց ազատ ու անկախ ապրելու մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր ՎԱԼԵՐԻ ՆԱՐԻՄԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ: ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր ՄԱՐՏԻՆ ՆԱԶԱՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ ԱԼԲԵՐՏ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ: ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ […]

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ

«Հայաստանը դո՛ւ ես». Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի այս կարգախոսով տոգորված` սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Հանրապետության հրապարակում հպարտ շարասյուներով կանգնել էին զորախմբեր եւ զինված ուժերի ստորաբաժանումներ, այստեղ էին շտապում նաեւ ձեռքերն ու այտերը եռագույն ներկած քաղաքացիներ` տոնելու ՀՀ անկախության 20-ամյակը եւ մասնակիցը լինելու բացառիկ ու նշանակալի իրադարձության` տոնական զորահանդեսին:
Զորահանդեսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իրականացրեց անձնակազմի զորատեսը: Տրիբունա բարձրացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին կառավարության շենքի ժամացույցի զարկերը` ազդարարելով ժամը 11-ը: