Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ

Զինված ուժերում այս ուսումնական փուլն առանձնանում է նրանով, որ անձնակազմը եռանդով նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Ամեն օր մասնակից զինծառայողները ամրակցված մարտական տեխնիկայով փորձեր են կատարում, կատարելագործում իրենց շարային քայլքը` տոնական օրը լավագույնս ներկայանալու համար: Չէ՞ որ Հանրապետության հրապարակով իրենց անցնելուն հետեւելու են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհի շատ պետություններում, պատկերացում են կազմելու մեր բանակի մարտական պատրաստության, ռազմական ներուժի մասին:

ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ

Հրամանատարաշտաբային զորավարժությունը շարունակվում էր։ Բացազատված հրամանատարական կետում զորամասի ղեկավար կազմը պարբերաբար առաջադրանքներ էր ստանում, կատարում եւ զեկուցում վերադասին։ Զորամասի հրամանատար գնդապետ Մանվել Միրզախանյանը թեեւ շատ էր զբաղված, բայց կարողացավ «պատուհան գտնել» ու պատասխանել մեր հարցերին, ներկայացնել իր հրամանատարությամբ վերջին մեկ տարում կատարված աշխատանքները։

ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ՀՍՏԱԿ ԿԱՏԱՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ  ԶԾԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Առավոտյան ստուգումը սերժանտները սկսում են շարքում անձնակազմի հաշվառումից, որից հետո անցնում են զինվորների արտաքին տեսքին, անձնական հիգիենայի կանոնների կատարմանը, հանդերձանքի ու կոշիկների վիճակին ու սանրվածքին: Պարբերաբար ստուգում են զինվորների ոտքերի մաքրությունը, փաթաթանների եւ անկողնային սպիտակեղենի, համազգեստի ու հանդերձանքի, տարբեր կենցաղային իրերի ու առարկաների վիճակը:

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

«Լրագիր» ինտերնետային թերթի օգոստոսի 24-ի` «Արմավիրում 40 զինվոր հոսպիտալացվել է» հրապարակման մեջ նշվում է, որ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, իբր, շուրջ 400 զինվոր վարակվել է աղիքային հիվանությամբ, իսկ մոտ հինգ տասնյակն էլ, իբր, տեղափոխվել է հոսպիտալ։
Տեղեկության իսկությունը ճշտելու համար օգոստոսի 25-ին այցելեցինք զորամաս։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ

Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զորահանդեսը պատշաճ մակարդակով նախապատրաստելու եւ անցկացնելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարմանով բացազատվել է «Արզնի» ճամբարային ավանը։ Այցելելով «Արզնի»` մենք հետևեցինք այս փուլում ընթացող նախապատրաստական աշխատանքներին, զրուցեցինք ճամբարային հավաքի պետ գնդապետ Դ. Աբրահամյանի, տարբեր զորամասերից զորահանդեսին նախապատրաստվող սպաների, ենթասպաների, զինվորների հետ, ծանոթացանք նրանց կեցության ու գործունեության համար ստեղծված պայմաններին։

ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ

Մինչ ուշադրությամբ լսում էի կենտրոնական հոսպիտալի վերականգնողական բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Վահրամ Խոջոյանին եւ ձգտում ամբողջական պատկերացում կազմել բաժանմունքի գործունեության, եւ հատկապես, մանուալ թերապիայի մասին, հանկարծ նա ինձ մոտեցավ, աջ ու ձախ կտրուկ պտտեց գլուխս ու մի լավ «ջարդեց» նախ վիզս, այնուհետեւ անցավ ուսահոդերիս… Եթե չլիներ ինձ անակնկալի բերած բժշկի վստահություն ներշնչող լիաթոք ծիծաղը, կմտածեի վրեժ է լուծում հետաքրքրասեր լրագրողիցս։

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հավաքակայանում բռնկված հրդեհը մարելիս անհրաժեշտ է մեքենաները դուրս բերել սեփական ընթացքով, իսկ ձեռքի քարշակների /կամ հերթապահ քարշակի/ օգնությամբ՝ առաջին հերթին վառվող, ապա անսարք մեքենաները՝ օգտագործելով հրդեհի վայր եկած ստորաբաժանումների անձնակազմը:
Մեքենայում հրդեհ բռնկվելիս անհրաժեշտ է նախ անջատել շարժիչը, հնարավորության դեպքում դադարեցնել վառելիքի սնուցումը, ապա կրակմարիչով, ավազով կամ ծածկոցով սկսել մարել կրակը: Շարժիչի և դրա տակ թափված վառելիքի բռնկման դեպքում նախ պետք է հանգցնել կրակը, ապա հետո միայն անջատել շարժիչը: