Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԶՈՒ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ



Ս.թ. հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ-ում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից երկրների ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի պետերի կոորդինացիոն կոմիտեի անդրանիկ նիստը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի հանրապետությունների զորատեսակի պետերը։
Աշխատանքային նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ կոորդինացիոն կոմիտեի կանոնակարգային գործունեությունը՝ ռադիացիոն եւ քիմիական աղետների համատեղ դիմագրավման, զորատեսակում վերջերս կատարված փոփոխությունների, նոր արտադրական հատուկ նմուշների, մարտավարատեխնիկական բնութագրերի, ինչպես նաեւ առաջավոր փորձի փոխանակման եւ մասնագետների հետագա վերապատրաստման հարցերը։ Պլանավորվեց հետագայում ավելի զարգացնել համագործակցությունը եւ հաջորդ տարի նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում։

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


04/10/2011