Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները` ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է արական սեռի հետ մեկտեղ իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում:
ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվելու է հետևյալ մասնագիտություններով.

ՓՈՐՁԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հրաձգային գումարտակի ստորաբաժանումները զորամասի հրաձգարանում են: Նրանք ուսումնական փուլի ընթացքում ոչ մի պարապմունք բաց չեն թողել, ընդհակառակը՝ ձմեռվա ընթացքում նպաստավոր եղանակային պայմանները թույլ են տվել նախատեսվածից ավելի շատ գործնական պարապմունքներ անցկացնել, ինչի շնորհիվ էլ թե՛ զինվորները և թե՛ սպաները հրաձգությունից այժմ ցույց են տալիս բավական բարձր արդյունքներ: Նրանք վաղ առավոտից մեկ անգամ ևս փորձարկում էին երկրորդ ստուգողական վարժությունը: Երկրորդ ստուգողականից կրակողներին տրվում էր տասնվեց փամփուշտ, երեքը` լուսածիր:

ԿԱՅՈՒՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Զորամասը, որի հրամանատարը գնդապետ Կարեն Սերոբյանն է, փառահեղ մարտական ուղի է անցել, հաղթել է բազմաթիվ վճռորոշ ճակատամարտերում, իսկ հրադադարից հետո երկար ժամանակ մարտական հերթապահություն էր կատարում հակառակորդի հետ շփման ամենաբարդ հատվածներից մեկում: Լինելով զորամասում` հետևեցինք ավարտվող ուսումնական փուլի վերջին պարապմունքների ընթացքին, զրուցեցինք հրամանատարի, սպաների, զինվորների հետ, ուսումնասիրեցինք ծառայությունների կազմակերպման գործընթացը, զինծառայողների շրջանում տարվող ընկերային, ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային աշխատանքների բովանդակությունը:

ՀՀ ԶՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունիսի 11-13-ը զորամիավորումների և զորամասերի դաշտային կառավարման կետերում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության գլխավոր նպատակը զինված ուժերի կառավարման համակարգի վիճակի, համապատասխան օղակների ունակությունների, պատրաստվածության աստիճանի ստուգումն էր: Բոլոր միջոցառումների ծրագիրը կազմվել էր որոշ հավանական մարտական իրավիճակների կանխատեսմամբ: Պայմանական սցենարով ռազմաքաղաքական իրադրությունը ծայրաստիճան սրվել էր ազդեցության ոլորտի ընդլայնման համար աշխարհի ուժային կենտրոնների մրցակցության, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների շահերի բախման պայմաններում:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԻՄ ԶԻՆՎՈ՛Ր ԵՂԲԱՅՐ

Երբ կրտսեր եղբորս՝ շարքային Վահե Պետրոսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրեց «Արիության» մեդալով, ես ամբողջ գիշեր չկարողացա քնել և ոչ էլ թողեցի մերոնք աչք կպցնեն: Ուրախությունից ու հպարտությունից սիրտս պայթում էր, տեղս չէի գտնում… «Փոքր եղբորս՝ շարքային Վահե Պետրոսյանի հենակետը վեցերորդ անգամ լավագույնն է ճանաչվել… և նա պարգևատրվել է «Արիության» մեդալով…»,- անընդհատ կրկնում էի մտքումս: Ուզում էի՝ շուտ լուսանա, որ զորամաս գնամ և բոլորին՝ սպա ընկերներիս, հրամանատարներիս, զինվորներիս պատմեմ, ասեմ՝ տեսե՛ք, եղբայրս, որ շարքային է, ինձնից յոթ տարով փոքր, «Արիության» մեդալի է արժանացել…

ՄԵԿ ՀՐԹԻՌ` ՄԵԿ ԻՆՔՆԱԹԻՌ

Չափազանց մեծ է գնդապետ Տ. Ասլիկյանի ՀՕՊ զորամասի պատասխանատվությունը հանրապետության օդային տարածքների անվտանգության ապահովման գործում: Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ վերջին մեկ-երկու տարում զորամասի բոլոր դիվիզիոններում կատարվել են հսկայական շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ դիվիզիոնները ձեռք են բերել կեցության եւ գործունեության գերազանց պայմաններ, տեղադրվել են լավագույն` Ս-300 համակարգեր:

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` հունիսի 3-8-ը ամփոփիչ ավարտական քննություններ անցկացվեցին մոտոհրաձգային ուսումնական զորամասում: Նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: Քննություններն ընդունեց համապատասխան ծառայությունների գծով մասնագետներից կազմված հանձնաժողովը` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանի ղեկավարությամբ: