Ազգային բանակ

Գոռ Ավալյանի հրամանատարությամբ գործող գումարտակում ենք։ Գումարտակը մեր այցելությունից մի քանի օր առաջ է վերադարձել առաջնագծից եւ, առանց ժամանակ կորցնելու, անձնակազմը ձեռնամուխ է եղել մարտական պատրաստության պլանով նախատեսված նոր ուսումնական փուլի պարապմունքների անցկացմանը։
Փոխգնդապետ Գ. Ավալյանը այս գումարտակի հրամանատար է նշանակվել երկու տարի առաջ։

Առաջին բանակային զորամիավորման սպայակազմում քիչ չեն Արցախյան ազատամարտի բովով անցած, մարտական հարուստ կենսագրություն ունեցող զինծառայողները, որոնք իրենց անձնական փորձից գիտեն` սպայի համար զինվորը նույնքան թանկ է, որքան ծնողի համար` հարազատ զավակը:
Ասված խոսք է` տղամարդը կյանքում երդվում է մեկ անգամ, և դա տեղի է ունենում բանակում:

Գաղտնիք չէ` դասակի հրամանատարը ծառայական աստիճանակարգում իր ուրույն ու կարևոր տեղն է զբաղեցնում, որի պաշտոնը սպայական առաջընթացի ճանապարհին յուրահատուկ ցատկահարթակ է, որից սկսվում է ամեն մի սպայի կայացումը: Ինչքան ամուր հիմք դրվի, ինչքան գիտելիքների ու փորձառության մեծ պաշար կուտակվի այդ շրջանում, այնքան ավելի հեշտ կլինի ավելի բարձր պաշտոններում ծառայելը:

Այս տարվա մարտի 27-ն էր՝ զորամիավորման հանձնաժողովը, որի կազմում էին փոխգնդապետ Հայկազ Ղազարյանը, մայոր Արթուր Միքայելյանը, մայոր Իգոր Չիգոգան եւ փոխգնդապետ Վաչագան Դավոյանը, առաջնագծում ստուգումներ էին կատարում, երբ կողքի հենակետի ուղղությամբ լսվեցին կրակոցներ։

2012-ի սկզբին զորքերում բռնկվեց ատիպիկ թոքաբորբ։ Այսինքն` դա սովորական, բոլորին քաջ հայտնի թոքաբորբը չէր։ Ատիպիկ թոքաբորբը ունի մահացության շատ բարձր աստիճան ամբողջ աշխարհում։ Ատիպիկ թոքաբորբը էապես տարբերվում է դասական թոքաբորբից բազմաթիվ բնութագրիչներով, և՛ նախանշաններով, և՛ ախտանիշներով, և՛ հայտնաբերման հնարավորություններով, և՛ բուժման ընթացքով, և՛ վերականգնման միջոցներով։

Զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Դ. Միքայելյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր։ Գնդապետի ցանկությունը միայն մեզ ուղեկցելը չէր. մարտական հենակետեր բարձրանալը փորձառու զինվորականի ամենօրյա աշխատանքային գրաֆիկի մի մասն է։
Մեքենան դանդաղ բարձրանում է, ու մենք ունկնդիր գնդապետի պատմություններին, որոնք հիմնականում տարիներ առաջ այստեղ տեղի ունեցած թեժ մարտերի հիշողություններ են՝ ասես չենք նկատում բնության բազմագույն գեղեցկությունը։